Ֆրանսիայի ԱԺ բյուրոն հաստատել է Մակրոնի իմփիչմենթի ընթացակարգը
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) բյուրոն հաստատել է նախագահ Էմանուել Մակրոնի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու բանաձևի նախագիծը։ Այդ մասին հայտնում է Parisien թերթը։
«Ազգային ժողովի բյուրոն հաստատել է Էմանուել Մակրոնին իշխանությունից հեռացնելու կարգը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է պարբերականը։
Բյուրոն խորհրդարանի ստորին պալատի բարձրագույն կոլեգիալ մարմինն է։ Այժմ նրա 22 անդամներից 12-ը ձախերի ներկայացուցիչներ են։ Մակրոնին իշխանությունից հեռացնելու առաջարկը ներկայացրել է ձախակողմյան «Չկքվող Ֆրանսիա» կուսակցությունը։ Ինչպես հաղորդում է BFMTV-ն, բյուրոյի անդամների կողմից դիտարկվելիս այն կողմ է քվեարկվել նրա 12 կողմ ձայներով:
Այս նախաձեռնությամբ կուսակցությունը հանդես է եկել այն բանից հետո, երբ նախագահը բացառել է ձախերի մասնակցությունը ձևավորվող կառավարությանը, չնայած խորհրդարանական ընտրություններում նրանց կոալիցիայի հաղթանակին։ Իմփիչմենթը առաջ է քաշվել Ֆրանսիայի սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն, որը նախատեսում է նախագահին իշխանությունից հեռացնելու հնարավորություն, եթե նա խախտի իր պարտականությունները։
Հարակից հրապարակումներ`
- Կանայք Փարիզում դատապարտվել են՝ պնդելու համար, որ Մակրոնի կինը տղամարդ է ծնվել
- Մակրոնի դեմ իմփիչմենթի գործընթաց է սկսել
- Էրդողանի հետ հանդիպմանը Մակրոնը հաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին