Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում ականի պայթյունից 69 ադրբեջանցի է մահացել
Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում ականի պայթյունից տուժել է 377 ադրբեջանցի։ Ականի պայթյուններ տեղի են ունեցել գրեթե ամեն օր։ Դրանց հետևանքով 69 մարդ, որից 54 քաղաքացիական անձ, իսկ 15-ը զինծառայող, մահացել են։ Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում նման թվեր է հրապարակել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ այս ամենին վերջ տալու համար անրաժեշտ է, որ Հայաստանն ադրբեջանական կողմին փոխանցի ականապատ դաշտերի քարտեզները։
Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանում ավելի քան 2700 հակահետևակային արկ են հայտնաբերել, իսկ անցած տարվա սեպտեմբերին Արցախի շրջափակված բնակչության վրա հարձակումից հետո՝ 500 հազար ական։
Նա նշել է, որ մինչ այժմ տեղի ունեցած ականների պայթյունների մեծ մասը տեղի է ունեցել բնակավայրերի և գերեզմանատների տարածքներում։
Հարակից հրապարակումներ`
- Նախիջևանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
- Ադրբեջանի կողմից օկուպացրած Քարվաճառում երեք մարդ է տուժել ականի պայթյունից