Արարատ սարը մեզ համար ուխտ է, տարբեր մարդկանց մոտ Արարատ սարի նկատմամբ ֆոբիաներ են ձևավորվել. Արշակ Սրբազան
«Արարատ սարը մեզ համար ուխտ է, հիշողություն, վերադարձ դեպի արմատները։ Տարբեր մարդկանց մոտ Արարատ սարի նկատմամբ ֆոբիաներ են ձևավորվել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Սրբազանի խոսքով, Արարատ սարը, Մայր տաճարը, Մյուռոնը հավաքական խորհրդանիշներ են, որոնք բնութագրում են մեր ինքնությունը։
«Ավելի արտահայտիչ խորհրդանիշներ չենք գտնի մեր պատմության մեջ։
Զարմանալի է, տարօրինակ, որ մենք կամովի հրաժարվենք այնպիսի խորհրդանիշներից, որոնք հազարամյակների պատմություն ունեն։
Ի՞նչ է առաջարկվում։ Մեզ առաջարկում են մեր հաջողությունների պատմության մի մասը ջնջենք, քանի որ այդ հաջողությունների որոշ մասը ինչ-որ մարդկանց մոտ ինչ-որ ագրեսիաներ է առաջացնում։ Իհարկե, կարող են նաև ագրեսիաներ առաջացնել, բայց դա այն է, ինչ ունենք։ Մենք չենք կարող մեր ծնողից հրաժարվել միայն այն պատճառով, որ մեր՝ իր զավակը լինելն ագրեսիա է առաջացնում ինչ-որ մարդկանց մոտ։ Ես ինքնությունը հենց այս կոնցեպտի մեջ եմ տեսնում»,- ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Հայաստանի իշխանությունն անբարո կռիվ է սկսել Արարատ լեռան դեմ․ Վարդան Պողոսյան
- Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
- Թուրքիան պահանջում է գերբից հանել Արարատ սարը և Փաշինյանն ուզում է մեզ սովորեցնել Արագած սարին․ Հրանտ Բագրատյան