Ես 11 տարում 11 գոլ եմ խփել, իսկ Հոլանդը՝ 9 գոլ 4 խաղում. Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն զարմացրե՞լ է «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղը նոր մրցաշրջանի մեկնարկում:
«Ես պրոֆեսիոնալ մակարդակում խաղացել եմ 11 տարի և այդ ընթացքում 11 գոլ եմ խփել: Այս տղան ինը գոլ է խփել չորս խաղում (խմբ.- Անգլիայի առաջնությունում)։ Այսպիսով, հաջորդ խաղում նա կարող է ինձ հավասարվել: Պատկերացնու՞մ եք, բայց ես զարմացած եմ»,- «Արմսպորտի» փոխանցմամբ՝ Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է Goal-ը։
Գվարդիոլան խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 484 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 58 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Հոլանդը հինգ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան