Անպայման կայցելենք Թուրքիա. Իրանի նախագահ
Իրանի Իսլամական Հանրապտության նախագահ Մասուդ Փեզեշքիանը ասուլիսում հայտարարել է, որ ցանկանում է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։
«Թուրքիան մեր բարեկամն ու ընկերն է։ Բարիդրացիական հարաբերություններից զատ ունենք ազգակցական հարաբերություններ։ Թուրքիայի հետ համատեղ ներդրումներ կատարելը մեր պահանջն ու մոտիվացիան է։
Անպայման կայցելենք Թուրքիա և մեզ մոտ էլ կհրավիրենք քաղաքական գործիչների, գիտնականների և ներդրողների։ Մենք կարող ենք ստեղծել մի երթուղի, որով հանգիստ կարող ենք գալ Թուրքիա, դուք էլ Իրանով հանգիստ կարող եք մեկնել Թուրքմենստան, Պակիստան և Աֆղանստան»,- «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, ասել է Իրանի նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան