Խորհրդարանը հավանություն է տվել Վրաստանում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագծերի փաթեթին
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է օրինագծերի փաթեթ՝ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը և 17 օրենքներում փոփոխությունները, որոնք արգելում են ԼԳԲՏ քարոզչությունը երկրում։
Նոր օրենքի նախագծի համաձայն՝ արգելված է միասեռ ամուսնությունները, սեռափոխության բժշկական ընթացակարգերը, ոչ հետերոսեքսուալ անձանց կողմից երեխաների որդեգրումը, կրթական հաստատություններում և լրատվամիջոցներում ԼԳԲՏ քարոզչությունը և հանրահռչակումը, ԼԳԲՏ հանրահռչակման ցույցերը և այլն։
«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի նախագծի նման նախաձեռնությունը, որն այդքան համակողմանիորեն արտացոլում է մեր հասարակության կարգն ու շահերը, հազվադեպ է»,-«Սպուտնիկ Գրուզիան» հայտնում է, որ այդ մասին ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Ռատի Իոնատամիշվիլին։
Նրա խոսքով, վրաց ժողովրդի համար ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանությունը շատ կարևոր է, ինչը հաստատում է այն մարդկանց թիվը, որը մայիսի 17-ին՝ Ընտանիքի սրբության և ծնողների նկատմամբ հարգանքի օրը և երկրի տարբեր քաղաքներում փողոց էին դուրս եկել։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է սահմանել Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ
- Սաակաշվիլին ներկայացրել է, թե Աբխազիայում ռուսների բնակարաններն ինչպես կվնասեն Վրաստանին
- Վրաստանից հայտարարում են, որ Հարավային Օսիայի հետ հաշտեցումը կպահանջի երկուստեք ապաշխարանք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան