Երևան ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ. Միլլեր
Վաշինգտոնը միշտ էլ առիթներ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներից հետո ակնկալում է ևս մի հանդիպում կազմակերպել Նյու Յորքում։
«Մենք շարունակում է աջակցել երկու երկրների ջանքերին՝ ուղղված կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելուն։ Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, և մենք պարտավորվում ենք ամեն կերպ աջակցել կողմերին, ներառյալ հանդիպում կազմակերպել, եթե դա օգտակար կլինի», - ասել է Մեթյու Միլլերը։
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենն Ալիևի հետ հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
- Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Միրզոյան
- ԱՄՆ Պետդեպը` Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին
- Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը
- Հայաստանը կոչ է անում ստորագրել «խաղաղության համաձայնագրի» տեքստը ցանկացած ձևով՝ նվազեցնելով դրա ծավալը. Ադրբեջանի ԱԳՆ
- Սահմանազատման հանձնաժողովի համաձայնագիրը բավարար է ԵՄ-ի առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար. Հիքմեթ Հաջիև
- Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Ամիրբեկով
- Ալիև. Համաձայնագիրը 80-90 տոկոսով համաձայնեցված է