Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան
«Հրավերներն առաքվել են, պատասխանների հետ կապված ժամանակի ընթացքում ծանուցումներ կլինեն՝ ովքեր կմասնակցեն»,- Մայր տաճարի վերանորոգումից հետո լրագրողների շրջայցի ընթացքում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք սեպտեմբերի 28-ին Մյուռոնօրհնության, սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերաօծման արարողությունններին իշխանության ներկայացուցիներին հրավերներ ուղարկվել են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին Մյուռոնօրհնության արարողությունը կկայանա Սուրբ Տրդատի բաց խորանում, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին կկայանա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը:
Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հայտնեց, որ նման ծավալի վերանորոգման աշխատանքներ չեն եղել Մայր տաճարում, միայն 1620–ական թթ. է եղել վերանորոգում Մովսես Տաթևացի կաթողիկոսի ժամանակ։
«Հետագայում էլ որոշակի վերանորոգումներ կատարվել են այլ կաթողիկոսների ժամանակ, բայց հիմնարար վերանորոգում, այնպիսին, ինչպիսին կատարվել է Մայր տաճարում, իրականացվել է Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի ժամանակ»,- ասաց Մուշեղ սրբազանը։
Ինչ վերաբերում է վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին, ովքե՞ր են եղել նվիրատուները, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ասաց. «Հայտարարված էր համազգային հանգանակություն։ Այդ ընթացքում եղավ համավարակ, Արցախյան պատերազմ և այլն։ Հայոց Հայրապետի կողմից որոշվեց մասսայական դրամահավաք չիրականացվի, որպեսզի բոլոր հանգանակությունները, որոնք հայորդիները պատրաստ էին տալ Մայր տաճարի համար, ուղղվեն Արցախ, հայոց բանակ, Հայաստան, կարիքավորներ, բռնագաղթվածներ։ Միայն կարող եմ տեղեկացնել, որ կան շուրջ մեկ տասնյակ հիմնարար բարերաները և, անշուշտ, համաժողովրդական հանգանակություն, որի մեջ եղել են հանգանակություն այնպիսի տեսքով, որ հավատավոր մի հայորդի եկել ու խնդրել է իր ֆիզիկական ուժը՝ որպես իր կողմից նվեր Մայր տաճարի վերանորոգման աշխատանքին։ Մեկ-երկու օր այստեղ աշխատանք է իրականացրել՝ մաքրություն և այլն»։
Հարցին՝ պետության կողմից ֆինանսական աջակցություն եղե՞լ է, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը պատասխանեց. «Ոչ, նման բան չի եղել»։
Հարակից հրապարակումներ`
- Մայր տաճարում կային հատվածներ, որոնք ուղղակի փլուզման էին ենթակա. գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյան
- Ալեն Սիմոնյանը չի մասնակցին Մյուռոնօրհնեքի ու Մայր Տաճարի վերաօծման արարողություններին
- Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը. Մայր Աթոռ
- Նոր եկեղեցի կառուցելն ավելի դյուրին է, քան հին եկեղեցին հիմնովին վերականգնելը. Գևորգ Դանիելյանը՝ Մայր Տաճարի վերանորոգման մասին
- Մայր Տաճարում վերականգնման վերջին աշխատանքներն են ընթանում
- Մայր Տաճարի հիմնանորոգությունը ավարտական փուլում է
- Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կկայանա սեպտեմբերի 28-29-ին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան