Ուկրաինայում ռազմական գործողությունները կավարտվեն 2025 թվականին. Կոբախիձե
Ուկրաինայում ռազմական գործողությունները կավարտվեն 2025 թվականին, որից հետո Վրաստանի հարաբերություններն օտարերկրյա գործընկերների հետ կսկսեն բարելավվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսպիսի կանխատեսում է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Վրաստանի բիզնես ասոցիացիայի համաժողովում։
«Ինչ վերաբերում է մեր կանխատեսմանը, ապա ավելի հավանական է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի հաջորդ տարի, հետևաբար, հաջորդ տարվանից վրացական իշխանությունների և մեր գործընկերների հարաբերությունները որակապես կբարելավվեն, ինչը, իհարկե, չափազանց կարևոր է, որովհետև տնտեսությունը պետք է զարգանա, և նա չպետք է որևէ խոչընդոտ ունենա»,-ասել է Կոբախիձեն։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ ոք չի կարող Վրաստանում որևէ ճգնաժամ ստեղծել. Կոբախիձե
- Կիևի կողմից իր դեսպանի հետկանչը չի նպաստում Թբիլիսիի հետ մերձեցմանը. Կոբախիձե
- Իրակլի Կոբախիձե. Ախալցիխեի համար նախատեսված ԵՄ դրամաշնորհի դադարեցման դեպքում կառավարությունը կփոխհատուցի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան