ԱՄՆ Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է սահմանել Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ
ԱՄՆ Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Այս մասին գրում է 1tv.ge կայքը։
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության՝ նշված անձինք պատասխանատու են կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը։
«Այդ անձանց թվում կան պետական և մունիցիպալ գործիչներ, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները՝ սահմանափակելու վրաց ժողովրդի հիմնարար ազատությունները, բիզնեսի առաջնորդներ, ովքեր ներգրավված են կոռուպցիոն պրակտիկայի մեջ: Ապատեղեկատվություն տարածող և բռնի ծայրահեղականություն քարոզող անհատներ։ Իրավապահներ, ովքեր մասնակցել են ցուցարարների ծեծին և պատգամավորներ, ովքեր կարևոր դեր են խաղացել ոչ ժողովրդավարական օրենսդրության առաջխաղացման և քաղաքացիական հասարակության սահմանափակման գործում։
Մենք շարունակում ենք մտահոգված լինել Վրաստանում մարդու իրավունքների խախտումներով և հակաժողովրդավարական գործողություններով և կշարունակենք դիտարկել ի պատասխան լրացուցիչ գործողություններ։ Միացյալ Նահանգները միանշանակորեն աջակցում է վրացիների՝ հավաքներ անցկացնելու, խոսելու և խաղաղ բողոքի ցույցեր անելու իրավունքը՝ առանց բռնության, ահաբեկման կամ ճնշումների վախի»,- ասված է Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։
Չի նշվում այն անձանց ինքնությունը, որոնց նկատմամբ կիրառվել են վիզային սահմանափակումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան