Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը։
«Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան»,– Panorama.am-ին ասացին գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մայիսի 31-ին հրապարակած որոշմամբ, Սերժ Սարգսյանն արդարացվել էր` հանցակազմի բացակայության հիմքով։ Սերժ Սարգսյանի գույքերի վրա դրված կալանքը վերացվել էր։
«Մենք բազմիցս ենք ասել, որ գործում ապացույցներ չկան։ Այս պայմաններում, համոզված ենք, որ արդարացման դատական ակտ կայացնելը նաև դատավորի համար էր բավականին դժվար, բայց փառք ու պատիվ դատավորին, որ կարողացավ այս աներևույթ ճնշման ներքո բարձր պահել դատավորի իր պատիվը և արդարադատություն իրականացնել»,-դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասել էր Ս. Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Սերժ Սարգսյանը և Ամրամ Մակինյանը այն կարծիքին էին, որ դատախազությունը կբողոքարկի դատական ակտը, հակառակ դեպքում, ըստ փաստաբանի, դատախազությունը կարող էր հրաժարվել մեղադրանքից։
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։
Հարակից հրապարակումներ`
- Համոզված ենք՝ արդարացման դատավճիռ կայացնելը նաև դատավորի համար էր դժվար. Սերժ Սարգսյանի պաշտպան
- Առաջին հերթին ինձ համար սա բարոյական նշանակություն ունի. Սերժ Սարգսյան՝ դատարանի որոշման մասին
- Դատարանն արդարացրեց Սերժ Սարգսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին