Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է տեղի ունենում
«ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և ՌԴ ԳԱ Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի տվյալների համաձայն սպասվող ուժեղ մագնիսական փոթորիկը սկսվել է երկար ուշացումով։ Արեգակնային նյութի զանգվածի մեծ մասը դիպել է մեր մոլորակին իր եզրով, և գրեթե ողջ երեկվա և անցած գիշերվա մեծ մասի ընթացքում գեոմագնիսական դաշտը եղել է մի փոքր խախտված վիճակում, որը չի վերածվել մագնիսական փոթորիկների: Kp ինդեքսը, որն արտացոլում է Երկրի մագնիսոլորտում լարվածության մակարդակը, տատանվել է 4 միավորի շուրջ։
Եվ միայն գիշերվա երկրորդ կեսին՝ Երևանի ժամանակով ժամը 04-ից հետո, մոլորակը ծածկվել արտանետումների ավելի խիտ զանգվածով, ինչը հանգեցրել է մագնիսական փոթորիկի հանկարծակի առաջացման, որն անմիջապես հասել շատ ուժեղ մակարդակի՝ G4 դասի:
Համաձայն կանխատեսումների առաջիկա ժամերին մագնիսական փոթորիկը աստիճանաբար կթուլանա ու կդադարի այսօրվա երկրորդ կեսին»։