ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության հերթական զորավարժությունները կանցկացվեն Ղազախստանում
ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության «Մարտական Համագործակցություն» հերթական զորավարժությունը կանցկացվի Ղազախստանում։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի Զինված ուժերի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Անդրեյ Լուկյանովիչը ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի նիստից հետո։
«Մեր ծրագրերը լի են միջոցառումներով։ Սա համակարգող կոմիտեի նիստի և «Մարտական Համագործակցություն» համատեղ զորավարժությունների անցկացման մասին է հերթական հայտարարությունն է, որը տեղի կունենա Ղազախստանի Հանրապետության տարածքում»,- հրամանատարի խոսքերը մեջբերել է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով, կոմիտեի գործունեության շրջանակներում Բելառուսում տեղի է ունենում «համատեղ համակարգչային հրամանատարաշտաբային վարժանք»։
«Այս զորավարժությունների շրջանակում մենք մոդելավորում ենք հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի հակաօդային պաշտպանության համակարգի մարտական աշխատանքի արդյունքները», - պարզաբանել է Լուկյանովիչը:
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանի Մեջլիսը հավանություն է տվել ԱՊՀ տարածքում կենսաբանական նյութերի փոխանակման մասին համաձայնագրի վավերացմանը
- «Հրապարակ». Ինչո՞ւ է ԱՊՀ, ՀԱՊԿ ռուսական հարթակները բոյկոտող Փաշինյանը որոշել է մասնակցել
- Խաչատրյան. 2001 թվականին Ալիևը բողոքում էր, որ նույնիսկ ԱՊՀ-ում Ադրբեջանը ոչ մի բարեկամ չունի