Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց դատարանին
Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը մեղադրող դատախազի ելույթից հետո շնորհակալություն հայտնեց դատարանին, որ իրեն հնարավորություն չտվեց շարունակել իր ճառը։
«Ես իմ պաշտպանական ճառը սկսկեցի հարցով՝ ո՞ւմ է հասցեագրված իմ խոսքը։ Նկատեցիք, որ ես ասեցի՝ սա մեղադրողներին ուղղված չէ։ Հետագա ընթացքն էլ ցույց տվեց, որ ես ճիշտ էի։ Մեղադրող կողմն այդպես էլ անհաղորդ մնաց մեր բարձրացրած հարցերին, խնդիրներին, գնահատականներին, որոնք տրվել էին։ այս առումով շնորհակալություն եմ հայտնում դատարանին, որ պաշտպանական ճառի մեծ մասն իր գործողություններով հնարավորություն չտվեց ներկայացնելու, քանի որ հանրության ուղղված մասով ամեն ինչ ասված է, իսկ դատախազության մասով որևէ նշանակություն չունի»,-մասնավորապես հայտարարեց ՍԴ դատավոր Թովմասյանը։
Նրա խոսքով, այս դատավարությունում փոքրիկ դետալները մեծ բաների մասին են խոսում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ես այլևս ասելիք չունեմ, գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ է. Հրայր Թովմասյան
- Եկեք վերջակետ դնենք, ի՞նչ եք ուզում ինձանից. Հրայր Թովմասյանը՝ Տաթևիկ Գրիգորյանին
- ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան