
Մոսադը Հեզբոլլահի համար նախատեսված 5 հազար փեյջերում պայթուցիկներ է տեղադրել, որոնց պայթյունի հետևանքով կա 11 զոհ
Իսրայելի հետախուզական «Մոսադ» գործակալությունը պայթուցիկներ է տեղադրել հինգ հազար թայվանական արտադրության փեյջերներում, որոնք պատվիրվել են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին պնդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իսրայելական հետախուզական ծառայությունը՝ Մոսադը, պայթյուններից մի քանի ամիս առաջ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման պատվիրած թայվանական արտադրության հինգ հազար փեյջերում փոքր քանակությամբ պայթուցիկ է տեղադրել»,- ասվում է հրատարակության մեջ։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ շարժումը պատվիրել է թայվանական Gold Apollo ընկերությունից փեյջերներ։ Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ կոդային հաղորդագրություն ուղարկելու ժամանակ միաժամանակ ակտիվացել և պայթել են երեք հազար փեյջեր։ Գործակալության մեկ այլ աղբյուր նշել է, որ սարքերում կարող է թաքնված լինել մինչև երեք գրամ պայթուցիկ։
Երեքշաբթի Լիբանանի տարբեր շրջաններում պայթել են պեյջերներ։ Երկրի առողջապահության նախարարության ղեկավար Ֆիրաս Աբյադը հայտնել է, որ միջադեպի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ վիրավորվել է, 11-ը՝ զոհվել։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանը Իսրայելին պատասխանատու է համարում կապի սարքերի պայթեցման համար
- Լիբանանում պшյթյուն է տեղի ունեցել, վիրավորում է ստացել Իրանի դեսպանը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին