Մտահոգիչ է «Նիկոլիզմ» աղանդի մոտ 13% հետևորդների սինթետիկ օրգազմը. Նաիրա Զոհրաբյան
Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր։ Դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ։ Այն սերը, որ ես տածել եմ իմ երկրի, իմ ժողովրդի նկատմամբ, ամենամեծ վնասն է, որ տվել եմ իմ հայրենիքին»։ Panorama.am-ը «Ժողովրդավարություն և անվտանգություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանից փորձեց պարզել, թե ընդհանրապես ինչի մասին է Փաշինյանի այդ խոսքերը և ովքեր են հավատում դրանց։
«Քանի որ ես Նիկոլ Փաշինյանի հոգեբանական բոլոր շերտերը շատ վաղուց իմացող մարդ եմ՝ ինձ չի զարմացնում նրա որևէ հայտարարություն։ Ինձ զարմացնում է մեր հասարակությունը, զարմացնում է Հայաստանում 2018 թվականից հաստատաված ամենավտանգավոր, ամենատոտալիտար, ամենապետականաքանդ աղանդի՝ «Նիկոլիզմ»-ի մոտ 13 % հետևորդների սինթետիկ օրգшզմը, որ ամեն անգամ ապրում են Նիկոլ Փաշինյանի նման հայտարարություններից հետո։
Նիկոլ Փաշինյանն իդիոտ չե՝ ես ասել եմ ու պնդում եմ։ Նրանք, ովքեր փորձում են այս կարգի հայտարարությունները բացատրեն անմեղսունակությամբ, կամ այլ հոգեբանական խնդիրներով՝ այդպես չէ։ Ինքը քաղաքական կատարյալ «կենդանի է»։ Վերջինս քաղաքականության մեջ եզրույթ է, ինքը քաղաքական ֆանտաստիկ հոտառություն ունի և գիտի, թե ինչպես գրավել, կենտորնում պահել, իրենից թմրադեղային կախվածության մեջ պահել «Նիկոլիզմ» աղանդի հետևորդներին։ Նիկոլի էդ կարգի հայտարարություններն իմ և ձեր համար արված չեն, պատահական չէ, որ դուք հարցը տալուց չկարողացաք ձեր սարկազմն ու ծիծաղը զսպել։ Նիկոլը թքած ունի հասարակության վրա, իր լսարանն այդ սեկտան է՝ աղանդավորականները։
Ես սա վիրավորական չեմ ասում։ Երկար տարիներ աշխատելով Նիկոլ Փաշինյանի հետ՝ իմ լրագրողական գործունեության մի մասը նվիրել եմ Հայաստանում տոտալիտար սեկտաների կառուցվածքի և աշխատանքի մեխանիզմին։ Վստահեցնում եմ ձեզ, որ «Նիկոլիզմ» սեկտան աշխատում է ամենավտանգավոր, ամենատոտալիտար աղանդի մեխանիզմներով իր լսարանն այդ մասսան է, որին նա պահում է նարկոտիկային կախվածության մեջ։
Եթե մենք ուզում են պայքարել Նիկոլի դեմ, ապա պայքարը պետք է սկսենք հասարակության այդ հատվածին, որը տարբեր սոցիալոգիական հարցումներով 13-15% է, այդ սեկտայից փրկելուց, նախ՝ բռնի ուժով բուժելուց, հետո՝ կրթելուց։ Այս ամենի պատճառը տոտալ անգրագիտությունն է և պատահական չէ, որ նրա սեկտայի հետևորդների 99 %-ն անգրագետներ են, 1 %-էլ՝ աբիժնիկներ։
Ես սա ասում եմ, որպես մարդ, ում գիտական թեզն է ««Նիկոլիզմը»՝ որպես կազմաքանդող աղանդ», որը ես հիմա չեմ պաշտպանելու։ Չնայած թեզը գրեթե պատրաստ է, բայց կպաշտպանեմ այն ժամանակ, երբ Հայաստանում կլինի նոր իշխանություն, որովհետև այս իշխանության որևէ գիտական ատյան, բնականաբար, այդ թեզը չի հաստատելու»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ. Փաշինյան
- Աշոտյանի գործով վկայի ցուցմունքը հարամում է սարքած քաղաքական ճաշը. Զոհրաբյան
- Պետք է բռնենք միջազգային հանրության կոկորդից, պետք լինի՝ կխեղդենք,բայց պետք է Արցախի օրակարգն ամեն օր թմբկահարենք․ Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան