ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան
«ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, նաև այն պատճառով, որ, մեր կարծիքով, ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»,- Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանը լիարժեք կվերականգնի ՀԱՊԿ-ում իր գործունեությունը միայն այն պարագայում, երբ իրենց բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ։
«Մեր այս շեշտադրումից անցել է ուղիղ երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլ արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու։ Ինչքան այդ պատասխանները չեն հնչում և այդ պատասխանները համոզիչ չեն, ամեն րոպեի, վայրկյանի հետ Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից։
Արտահայտություն կա՝ «точка невозврата»՝ անդառնալիության կետ։ Եթե մենք արդեն իսկ չենք անցել այդ «точка невозврата»-ն, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք այդ անդառնալիության կետը, և որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու որևէ լեգիտիմ առիթ ու պատճառ չի ունենա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով «խաղաղության պայմանագրի» մասին, մասնավորապես գերիների, պատանդների, այլ պահվող անձանց թեման արծարծվո՞ւմ է այնտեղ, Ն. Փաշինյանն ասաց. «Արդյոք խաղաղության պայմանագրի մեջ դրա հիշատակումն է, որ պետք է լուծի այդ հարցը։ Իմ կարծիքով, խաղաղության պայմանագիրն է, որ պետք է լուծի այդ հարցը՝ անկախ նրանից՝ դա բառացի գրված է, թե ոչ, որովհետև խաղաղության պայմանագիր նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ»։
Սյունիքով տարանցիկ ճանապարհ տրամադրելու մասին հարցին ի պատասխան, Փաշինյանն ասաց. ««Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը Հայաստանի միջով անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելու մեր պատրաստակամությունն է։
Սյունիքով, Տավուշով, Գեղարքունիքով, Շիրակով, Վայոց ձորով... մենք բոլոր հնարավոր տեղերով պատրաստ ենք մեր ճանապարհները տրամադրել։ Ինչ սկզբունքներով։ Ճանապարհները պետք է գործեն առանց շրջանցելու կամ առանց վնասելու կամ առանց ստորադասելու Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, ինչպես, օրինակ աշխարհի բոլոր երկրներում ճանապարհները։
Հայաստանը պատրաստ է նույն պայմաններով, ինչ Իրանն է անցում տալիս Ադրբեջանին, ճշգրիտ նույն պայմաններով այդ նույն անցումն ապահովել։ Մենք չենք բացառում ընթացակարգերի պարզեցումներ»։
Մանրամասն՝ տեսանյութերում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչո՞ւ է ԱՊՀ, ՀԱՊԿ ռուսական հարթակները բոյկոտող Փաշինյանը որոշել է մասնակցել
- Հայաստանի համար ՀԱՊԿ-ում համագործակցությանը վերադառնալու դռները բաց են. ՌԴ ԱԳՆ
- ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել. Միքայել Աղասանդյան
- Հայաստանը չի մասնակցի Ղրղզստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին
- Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի հերթական զորավարժությանը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եվրասիական անվտանգության խորհրդաժողովը կարող է այլընտրանք դառնալ Մյունխենին
- Լավրով. Նախարարների խորհրդում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին