Եթե տեսնենք ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ պահը հաստատ բաց չենք թողնի. Փաշինյան
«ԵԱՏՄ հետ մեր առևտրաշրջանառությունը նախորդող շրջանում աճել է և շարունակում է աճել։ Այդտեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք»,- Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, Հայաստանի արտադրողի, գործարար համայնքի համար ավելի մատչելի է ԵԱՏՄ շուկան, քան մյուս շուկաները։
«Անկեղծ ասեմ, մենք խնդիր չենք տեսնում ԵԱՏՄ հետ, կամ խնդիր չենք դնում ԵԱՏՄ հետ մեր առևտրաշրջանառության ծավալները նվազեցնել։ Մենք խնդիր ենք դնում Եվրամիության, այդ թվում ԵԱՏՄ հետ այլ շուկաներում մեր առևտրաշրջանառության ծավալներ ավելացնել։
Պետք է հասկանանք, որ այդ դիվերսիֆիկացիան, այդ թվում տնտեսության, որոշակի գործընթաց է, նաև այստեղ է, որ և ԵՄ, և ԱՄՆ-ի հետ աշխատում ենք, որպեսզի այդ դիվերսիֆիկացիան տեղի ունենա։
Մենք խնդիր չենք ձևակերպել, որ մենք ԵԱՏՄ կամ ՌԴ հետ պետք է մեր առևտրային կապերը նվազեցնենք, խզեք»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Եվրամիության անդամակցության հետ կապված տեսլականին, նա նշեց. «Այստեղ էլ մենք պետք է հասկանանք, որ դա միակողմանի գործողություն չէ, նույնիսկ երկկողմանի գործողություն չէ։ Այստեղ է որ մենք պետք է շատ ուշադիր լինենք խնդիրներ ձևակերպելիս, որպեսզի այդ խնդիրների լուծման ճանապարհին նոր հիասթափություններ չառաջացնենք մեր ժողովրդի շրջանում։
Ի վերջո, պետք է նաև ֆիզիկապես պատկերացնել Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին։ Կարևոր է Վրաստան-ԵՄ հարաբերությունները, թե ինչ տեղի կունենա, կարևոր է Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, ինչպես դրանք կզարգանան։ Այս համատեքստում շատ կարևոր է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, թե ինչպես կզարգանան։
Եթե տեսնենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, այդ թվում կառավարելի պահելով այն հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են այդ ճանապարհին գոյանալ, մենք այդ պահը հաստատ բաց չենք թողնի»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա, եթե անգամ 10 հանրաքվե անցկացվի. Արա Պողոսյան
- «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը կրկին հետաձգվում է
- Բաքուն դատապարտել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու Եվրամիության որոշումը
- Իշխանությունների կողմից Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու օրակարգն առաջ բերելու իրական նպատակը Սահմանադրական հանրաքվեն է.Հայտարարություն
- Եվրախորհրդարանը ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը
- ՀՀ-ում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները, այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը. Միրզոյան
- Վրաստանը գնահատել է ԵՄ-ին անդամակցելու համար թեկնածուի կարգավիճակ ստանալու հնարավորությունը
- ԵՄ-ին անդամակցությունն ու աջակցությունը կարևոր նախապայման են Վրաստանի սուվերեն շահերի պաշտպանության համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան