Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային օլիմպիադայում տարավ 7-րդ հաղթանակը
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սպիտակներով պարտության մատնեց Նիկիտա Վիտյուգովին (2676)։
Շանթ Սարգսյանը (2649) սևերով ոչ ոքի խաղաց Դևիդ Հաուելի (2677) հետ։
Գաբրիել Սարգսյանը (2646) սպիտակներով ոչ ոքի խաղաց Մայքլ Ադամսի (2661) հետ։ Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) սևերով միավորը կիսեց Գևեյն Ջոնսի (2646) հետ պարտիայում:
Հայաստանի հավաքականն ունի 12 միավոր՝ առաջին 6 տուրերում հաղթելով Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին (2,5:1,5), պարտվել էր Չինաստանին (1,5:2,5):
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը համաշխարհային օլիմպիադայում տարավ 6-րդ հաղթանակը
- Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կրեց առաջին պարտությունը
- Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկաց հավաքականները կրկին հաղթեցին մրցակիցներին
- Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրոդ հաղթանակը տարավ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան