Սպերցյանը շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը
Transfermarkt-ի մասնագետները թարմացրել են Ռուսաստանի առաջնության որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները։ Այս մասին գրում է «Արմսպորտ»-ը։
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և նա «Զենիթի» կիսապաշտպան Վենդելի հետ միասին շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը։ Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։
Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժեքը ևս մնացել է անփոփոխ և կազմում է 1 մլն եվրո։
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6,5 մլն եվրո, թիմի նորեկ Էդգար Սևիկյանի տրանսֆերային արժեքը՝ 2 մլն եվրո։
Հայաստանի հավաքականի և «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի տրանսֆերային արժեքը ևս չի փոխվել և կազմում է 1,5 մլն եվրո։
«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 մլն եվրո։