Քաղաքական 10:47 18/09/2024 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Զրույց Բագրատ Սրբազանի հետ

Զրույցների շարքը, որ ամռանը նախաձեռնեցի՝ «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում, նպատակ ունի մեր այսօրվա իրականությանը բաց աչքերով նայելու։

Զրուցակիցներս հայկական իրականության ազդեցիկ դեմքերն են, լուծումներ փնտրող, իրավիճակ փոխել ձգտող, իրական քայլեր ձեռնարկող մարդիկ, որոնց հետ փորձում ենք բացել հնարավոր բոլոր հարցերը՝ չխուսափելով որևէ ցավոտ թեմայից։  Իրավիճակը իսկապես ծայրահեղ բարդ է, լուծումներ պահանջող։

Բագրատ Սրբազանի հետ զրույցը ծավալուն ստացվեց, քանի որ որոշեցինք չկենտրոնանալ միայն սեպտեմբերի 22-ին սպասվող հավաքի վրա, այլ փորձել ավելի լայն նայել մեր շուրջը ու նաև մեր ներսում կատարվողին։ Կարծում եմ, որ վերջին տարիներին կատարվողը հետևանքն է նաև այն բանի, որ չենք հասցնում մտածել, հասկանալ մեզ պատահածը, դրա խորքային պատճառները։ Բաց խոսակցությունը կարևոր է, քանի որ դա է մեզ ապագայի շանս տալու։

- Մեղավորների հասարակությունից վերաճենք արդարների հասարակության

- Եկեղեցին՝ որպես «վերջին խրամատը պահողը»

- Մենք կոչված ենք՝ փոխելու այս կրկնվող պատմությունը

1. Սրբազան, տեսեք, անցավ ամառը, որի ընթացքում Հայաստանը դրսից տարբեր հրահանգներ ու սպառնալիքներ էր ստանում, թե՝ պետք է գնալ ցավոտ զիջումների, իշխանությունները արտգործնախարարության մակարդակով հասարակությանը «տեղեկացնում էին», որ հնարավոր է նոր պատերազմ։ Այդ ամենից հետո քաղաքական բարձրագույն ղեկավարությունն ամբողջ կազմով մեկնում է արձակուրդ՝ խաղաղ ամառային ռիթմի մեջ անցկացնելով օգոստոսը, և հանրությունը նույնպես արձագանքում է անհոգությամբ։ Ի՞նչ է սա նշանակում։
- Ցավոք, սա պետության չգոյության մեծագույն վկայությունն է։ Իշխող ուժն այսօր փաստորեն չունի ո՛չ օրակարգ և ո՛չ էլ նպատակ, բացի բոլոր հնարավոր տարբերակներով իշխանական աթոռին կառչած մնալուց, այդ ճանապարհով ենթադրյալ սեփական անվտանգության խնդիրները լուծելուց և ֆինանսական միջոցներ ձեռք բերելուց: Հասարակությունն էլ լայն իմաստով ապրում է տեղեկատվական ահաբեկության, ատելության և վախի քարոզչական մեծ արշավի ներքո և, բնականաբար, դադարի ժամանակ չի կարողանում ունենալ՝ սեփական վերքերի ապաքինման և իրավիճակի ամբողջ գնահատականը ճիշտ արձանագրելու համար: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում ահռելի դերակատարություն ունեն ժամանակակից մամուլը և տեղեկատվական դաշտն իր բոլոր դրսևորումներով՝ մարդուն պահելով կախվածության եւ տագնապի մեջ, նրան զրկելով մտածելու և իր իրական կարիքները գնահատելու կարողությունից: Մարդն ըստ էության դառնում է անդեմ սպառող, համարակալված ապրանք:  Այս տրամաբանությամբ տեխնոլոգիաների զարգացումը՝ վիրտուալ աշխարհը և դրա հոգեբանական ազդեցությունը, տեղեկատվական պատերազմը, ապատեղեկատվությունը և ճշմարտության խեղումը պատճառ են դառնում հարաբերությունների փոփոխման, ինքնության կորստի վտանգի, հուսահատության, վախի, անորոշության և անհատապաշտության:  Մարդն իր հանրային կարգավիճակից մղվում է դեպի մեկուսացում, իսկ դրա համար լավագույն հարթակ են սոցիալական ցանցերը, որոնք ստեղծված են մարդու հանրայնացումն ապահովելու շղարշով, բայց իրականում անկասելի կերպով նպաստում են նրա ինքնամեկուսացմանը: Հետևաբար, սա ոչ թե հանրային անհոգություն է, այլ՝ իշխանության մամլիչ քարոզչության և «լավ կյանքի» պատրանքի ստեղծումը, որն էլ իրականում մարդկանց մղում է մեկուսացման:

2. Իշխանության մասով հասկանալի է։ Սակայն եթե հետևենք դասական իմաստով քաղաքական գործընթացներին, ապա այդ օտարացած վիճակը կարող ենք արձանագրել նաև քաղաքական դաշտի մյուս հատվածի մոտ նույնպես։ Երբեմն տպավորություն է, որ միայն անհատ հոգևորականն է, որ փորձում է արթնացնել հասարակությանը, համախմբել հանրային ակտիվ խմբերին, քաղաքական կեցվածք ունեցող անհատներին։
- Այն ինչ Դուք հիմա ասում եք, մեծապես կապված է վերը նշվածի հետ, որում ամենակարևոր բանալի բառն ու զգացումը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ է: Ես այս պայքարի ուղին եմ ընտրել, որովհետև ցանկացել եմ ստանձնել իմ բաժին պատասխանատվությունը՝ Աստծու առջև, իմ Հայրենիքի առջև, իմ նահատակների, անհայտության մեջ գտնվողների և վիրավորում ստացածների, գերության և պատանդառության մեջ գտնվողների և նրանց ընտանիքների առջև, պատմության առջև և վերջապես ինքս իմ առջև: Մենք այս հարցում կոչված ենք արթնացնելու մարդկանց պատասխանատվության զգացումը, չէ՞ որ մենք սնվում ենք ուղղակիորեն վերոնշյալ արժեքներից և արժեքներով: Ես հակառակ զգացումը բնութագրել եմ որպես ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ. ինքդ քեզ համոզում ես՝ լինել պատասխանատու քո անպատասխանատվությամբ՝ ամեն բան պայմանավորելով սեփական շահիդ և սեփական անձիդ պաշտպանությամբ: Գիտե՞ք, Աստվածաշնչում արձանագրված՝ մարդու անկման դրվագը, և այսպիսով նաև մարդկային կյանքի աղետի ծագումը, ճիշտ այս պատճառով է տեղի ունեցել։ Երբ Աստված մարդուն տեր և իշխան, մշակ և պահապան էր կարգել ամբողջ արարչագործության վրա, նա չկարողացավ ամբողջությամբ հասկանալ և գիտակցել իր պատասխանատվությունը և սխալվեց, բայց սխալվելուց հետո էլ չստանձնեց իր գործածի պատասխանատվությունը և չզղջաց, այլ փորձեց այն բարդել բոլորի վրա, բացի իրենից: Արդյոք նո՞ւյնը չենք տեսնում այսօր մեր կյանքում: Պատմությունը նույնն է, իսկ մենք կոչված ենք փոխելու այն։

3. Դուք շարժումը սկսել եք երեք կարևորագույն ուղերձներով, և իմ համոզմամբ՝ հենց դրանք են ապահովել հանրային արթնացում և համախմբում։ Դրանք էին. Սա ճշմարտության շարժում է (հանրային առողջացման մասին), ներքին հաշտության շարժում է, և շարժումը հետնիկոլական փուլում պետք է ձևավորի բոլոր ունակների իշխանություն։ Այս ուղերձներն ուժի մե՞ջ են և առանցքայի՞ն են լինելու շարժման հետագա փուլերում։
- Միանշանակ: Մենք պարզապես գաղափարներ չենք որդեգրել՝ հանրային զգացմունքների հետ խաղալու համար, սա կյանքի և մտածողության համոզմունք է՝ հավատամք: Մեզ օդի ու ջրի պես լայն ներքին Հաշտություն է անհրաժեշտ՝ հիմնված արդարության և արդարադատության սկզբունքի վրա, որպեսզի մերժենք ստի և կեղծիքի այս «շքերթը», որը հենց այս իշխանությունն ու նրա ղեկավարը, ցավոք, ցանկանում են դարձնել հանրային մշակույթ։ Մենք պարտավոր ենք վերացնել ահագնության հասած թշնամությունն ու ատելությունը, որովհետև այսպիսի հանրային մթնոլորտն է մեր բոլոր կորուստների ակունքը: Այո, ապավինել մեր ներքին ուժականությանը և ստեղծել բոլոր «ունակների և զոհաբերվողների իշխանությունը», որը կառաջնորդվի առաջին հերթին հանրային ներքին կյանքի առողջացման և ապաքինման գործով և ապա՝ արտաքին հարաբերությունների կարգավորմամբ: Այդ պատճառով ենք դեռ շարժումից շատ առաջ հռչակել՝ ասելով, որ «Հոգին պետք է հաղթի դուխին, Եռագույնը՝ սև ու սպիտակին և վերջապես Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի “նոր Հայաստանին”»:

4. Դուք ունեք անձնական մեծ հեղինակություն, և շարժման առաջին փուլում Ձեզ հաջողվեց ձևավորել նոր ընտրազանգված (սա, ի դեպ, շատերին դուր չեկավ, որովհետև վտանգ տեսան իրենց անձնական շահերին)։ Շարժման հաջորդ փուլում հաջողության հասնելու համար պետք է էապես մեծացնել այդ ընտրազանգվածը։ Դա հնարավոր է անել բովանդակային հստակությունների և կազմակերպչական համակարգերի ձևավորման պարագայում։ Ինչպե՞ս եք նախատեսում դրան հասնել։
- Մեզ համար առաջին փուլը դարձավ ԱՐԹՆԱՑՄԱՆ փուլ՝ փորձելով ճեղքել հատկապես տեղեկատվական այս կեղտոտ շրջափակումը, եթե կուզեք՝ կապանքներն ու կալանքը, ձգտելով հասանելի դառնալ լայն հանրության համար, և վերոնշյալ կենսական գաղափարները ոչ միայն հասցնել մարդկանց, այլև նրանց դարձնել այդ բոլորի կրողը, նրանց համոզմունքը և հավատամքը: Երկրորդ փուլը տնետուն և գյուղեգյուղ շրջելով՝ մարդկանց հավաքներից դուրս հանդիպելու և սա փոխանցելու շրջափուլն է։ Այս փուլը, ցավոք և միգուցե բարեբախտաբար, ուղեկցվեց զանազան վերիվայրումներով, հրաժարումներով, ուրացումներով, որոշ մարդկանց անձնական և թերևս քաղաքական շահերի չարդարացմամբ, և մեզ համար դարձավ ամրանալու և ավելի փորձառու դառնալու շրջան: Միևնույն ժամանակ՝ ավելի հստակեցնելու թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ ծրագրերի բովանդակությունը, ինչպես նաև առավելագույն ջանք դնելու կազմակերպչական աշխատանքների վրա: Այս փուլը, որը պայմանականորեն կկոչենք ԱՄՐԱՊՆԴՄԱՆ շրջան, մեզ համար կամփոփվի սեպտեմբեր 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեր հավաքով, որն էլ կազդարարի և առանցքային կդառնա մեր երրորդ փուլի՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ՀՈՒՅՍԻ շրջանի համար:

5. Դուք առայժմ կարծես թե խուսափում եք խոսել մի խումբ հարցերից, որոնք սակայն մեր հասարակության, մեր քաղաքացիներին մտքերում են և շատերի համար որոշում են իրենց քաղաքական նախընտրությունները։ Օրվա իշխանությունները սա գռեհկորեն շահագործում են իրենց շահերի օգտին։ Խոսքը, մասնավորապես, նախորդ իշխանությունների օրոք անզուսպ և անարդար միջոցներով ահռելի հարստություն կիտած խավի հարցը։ Այս հարցից հնարավոր չէ խուսափել։ Երբ խուսափում ենք, իշխանությունը սա հմտորեն օգտագործում է՝ մարդկանց մոտ թերահավատություն սերմանելու նպատակով։ Ի՞նչ լուծում եք տեսնում, ինչպե՞ս է այս հարցում հնարավոր գնալ հանրային հաշտեցման, իհարկե՝ արդարության սկզբունքի վրա հիմնվելով։
- Ես երբեք էլ չեմ խուսափել որևէ հարցից, ներառյալ՝ այս հարցը, որը մեզ համար առանցքային թեմաներից է: Մի առիթով մեր Տիրոջ բանաձևումով շեշտել եմ. “հին գինին նոր տիկերի և նոր գինին հին տիկերի մեջ չի կարող լցվել”: Սա կյանքի բնական զարգացման օրինաչափությունն է: Մեր հասարակությանը պետք է ազատագրել այս իշխանությունների թեթև ձեռամբ ներմուծված նախկին-ներկա բանավեճից, ընդ որում, այս «ներկաները» ավելի նախկին են, քան որևէ «նախկին»: Միանշանակ է, որ սոցիալական արդարության սկզբունքը խախտված է մեր կյանքում՝ ոչ միայն իրավական, այլև՝ բարոյական տիրույթում: Ինձ համար սկզբունքային է հետևյալը. մենք մեղավորների հասարակությունից պետք է վերաճենք արդարների հասարակության, և բոլորը պետք է հավասար լինեն «օրենքի և մահվան առջև», նժդեհյան բանաձևումով: Սա իրագործելու համար մենք պետք է ստեղծենք և ներդնենք թե՛ իրավական և թե՛ բարոյագիտական բոլոր հնարավոր ճանապարհները, որոնք, հիմնված արդարության և արդարադատության սկզբունքի վրա, պիտի նպաստեն այս ճանապարհի իրագործմանը։ Չպիտի լինեն կեղեքող և կեղեքված, կաշառող և կաշառված, մարդը պետք է գնահատվի ոչ թե իր հարստությամբ և ում ճանաչելով, այլ՝ իր ով լինելով: Աշխարհն ունի այս փորձը, ուրեմն մենք ինչո՞ւ չպիտի կարողանանք իրացնել այն: Պետության կամ իշխանության ամենակարևոր գործառույթն այս ցավալի բաժանարար գծերի վերացումն ապահովելն է՝ ո´չ թե ատելությամբ, այլ՝ իր իսկ ստանձնած արդար երաշխավոր լինելու պարտավորությամբ, նախ՝ իրավական կարգավորումներով, և ապա՝ բարոյագիտական՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ բանաձևումով:

6. Ձեր գրքերից մեկում Դուք ունեք հետևյալ ձևակերպումը. «քաղաքացիական հասարակությունից՝ բարոյական հասարակություն»։ Ընդհանրապես կրիտիկական փուլերում թե´ հասարակության, թե´ անհատների որակներ ու նաև թույլ կողմերն ավելի ցայտուն են ընդգծվում։ 2020-ից սկսած՝ Հայ Առաքելական եկեղեցին իր վրա կարևոր առաքելություն է վերցրել, և թե´ Վեհափառը, թե´ բարձրագույն հոգևոր դասը, թե անձնապես Դուք, թե´ բազմաթիվ այլ հոգևորականներ արել են ամեն հնարավորը՝ պատերազմի թողած սարսափելի վերքերն ապաքինելու, մարդկանց մխիթարություն և հոգեբանական կարևորագույն աջակցություն ցուցաբերելու համար։ Ըստ իս, եկեղեցին 2020-ից այս կողմ ավելի մտերիմ ու կարևոր է դարձել շարքային մարդկանց կյանքում, այն հույսի և աջակցության մի կարևոր աղբյուր է դարձել։ Դուք եկեղեցու ներսում զգացե՞լ եք այդ տեղաշարժը՝ եկեղեցու հանդեպ վստահության և մտերմության այդ աճը։
- Ես ոչ թե դեմ եմ «քաղաքացիական հասարակությանը», այլ այդ երևույթը բացահայտեց իր արժեքային սնանկությունը, և հատկապես այս վերջին տարիները փաստեցին դա, երբ ամենածայրաստիճան վայրագություններ են տեղի ունենում իշխանության կողմից, և գրեթե քար լռություն է այսպես կոչված «քաղաքացիական հասարակության» շերտերում՝ սկսած Արցախի հանձնումից մինչև քաղկալանավորներ, մարդկային իրավունքի բացարձակ խախտումներ և փտախտի (կոռուպցիոն) ռիսկեր: Ընկալումն էլ իր տերմինաբանությամբ՝ «քաղաքացիական հասարակություն» անվանմամբ, պարզապես հասարակության մեջ մի շերտ է, և ոչ թե լայն հասարակությունը: Մենք «քաղաքացիական հասարակություն» կոչվածից պետք է դառնանք «բարոյական հասարակություն», այսինքն՝ ամբողջ հասարակության արժեհամակարգի հիմքը պիտի դառնա բարոյագիտությունը, ճշմարտությունը և արդարությունը, և ոչ թե նպատակահարմարությունը: Ժամանակակից աշխարհի գեղեցիկ գաղափարները՝ ժողովրդավարության, ազատականության, մարդու իրավունքների անվան ներքո, միտված են նոր տեսակի և որակի մարդ ստեղծելուն, և ըստ էության սպասարկում են տնտեսական և նյութական շահերին ու մեծարմանը: Այսպիսի մտածողությունը ծառայում է համահարթեցման (գլոբալիզացիայի) գաղափարին, որտեղ նյութը վերջնանպատակ է, և ոչ թե միջոց՝ ծառայելու մարդկության երջանկությանը: Այս վերջնանպատակի գործիքներն են սպառողականությունը, աշխարհիկությունը, մեղքի ժխտողականությունը (externalization), բարոյականության հարաբերականությունը (relativism) եւ այլն՝ մղելով քաղաքակրթական մինիմալիզմի և համահարթեցման: Իրական բացարձակ հեղինակությունները փոխարինվում են մարդու կողմից ստեղծվածներով, ինչի վտանգավոր արտահայտությունն է նոր կրոնի՝ «իրավունքի կրոնի» տենչը՝ ի հակադրություն պարտավորությունների և պատասխանատվության: Այդ միտումը տարածվում է տարբեր ձևերով՝ լիբերալիզմ, տեխնոլոգիաների զարգացում, ազատականություն ամեն ինչում առանց սահմանի։ Սրա բուն թիրախը համայնքն է և համայնքային գիտակցությունը, որը փորձում են փոխարինել անհատապաշտության գաղափարով։ Որպես հետևանք՝ մարդու իրական կարիքները և զգացումներն աննկատ կերպով տեղատվություն են ապրում և պտտվում սպառողականության շուրջ: Մարդու արժեքի պաշպանության միակ և իրական օջախը եկեղեցին է՝ իր հաղորդութենական համայնքային շնորհով: Այսօր, սակայն, եկեղեցին կարիքն ունի վերադառնալու իր համայնքային նկարագրին և էությանը՝ ստեղծելու այն միջավայրը, որտեղ մարդիկ կիսում են բոլոր ուրախություններն ու խնդիրները, որտեղ հաղթանակը, զոհաբերությունը և արդարությունն իրականություն են դառնում՝ միտված լինելով «քաղաքացիական հասարակություն» ստեղծելուց ավելի «բարոյական հասարակություն» ունենալու ձգտումին: Չմոռանանք, որ այս իշխանությունները որպես իրենց առաջին իսկ թիրախը ընտրել էին Եկեղեցին, թերևս փորձելով ի սկզբանե կոտրել այն պատվարը, որը կարող էր դառնալ հայության համահավաքը, մխիթարության և ապաքինման ու վերականգնման կարևորագույն միավորը, միևնույն ժամանակ ընդվզելով այն բոլոր երևույթների նկատմամբ, որոնք քայքայում են մեր հասարակությունը: Այն ահռելի առաքելությունը, որ իրականացրել և շարունակում է իրականացնել Հայ Եկեղեցին Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, հատկապես այս համատարած աղետի մեջ, եղավ «վերջին խրամատը» պահողը, որի գնահատականը, կարծում եմ պատմությունն ըստ արժանվույնս կտա:

7. Տարիներ առաջ մի աշխատության մեջ կարդացել եմ, որ անմարդկային պայմաններում, օրինակ՝ ստալինյան գուլագներում, ամենահեշտը որպես մարդ կոտրվում էին կուսակցական գործիչները և գեներալները։ Փոխարենը՝ մինչև վերջ ամուր էին մնում հոգևորականները և ազգայնականները։ Սա բացատրվում էր գաղափարի, հավատքի և գաղափարի հանդեպ հավատի ուժով։ Այսօր մենք թերևս մի ամբողջ պետության մասշտաբով ենք տեսնում այս դիտարկումը։ Ո՞րն է հանձնված հասարակությունից դեպի ապրելու կամքով հասարակություն անցում կատարելու Ձեր բանաձևը։
- Նախ պետք է հստակ արձանագրենք, որ մենք ապրում ենք գողացված պատվի և գողացված ուրախության ժամանակներում, երբ կորցրել ենք մեր Հայրենիքը՝ Արցախ աշխարհն իր բոլոր ծանր հետևանքներով, ընդհուպ մինչև՝ մեծ հարված հասցնելով մեր ինքնության գնահատմանը: Հատկապես ժամանակակից աշխարհում, որի շոշափելի ներկայությունը ոչ վերացականորեն, այլ առարկայորեն իրացվում է մեր իսկ կյանքում, երբ տեղի է ունենում արժեքների համատարած տեղատվություն եւ նվազում, երբ մարդը ենթարկվում է շուկայական հարաբերությունների օրենքների անխուսափելի անարդարություններին, երբ զանգվածային լրատվամիջոցների և զվարճանքի հսկայական ալիքը փորձում է մարդու արժեքը նվազեցնել և հասցնել սոսկ ֆիզիկական գոյության՝ թիրախ դարձնելով մարդկային արժանապատվությունն ու պատասխանատվության զգացումը, երբ պատասխանատվության գիտակցությունն ու զգացումը ստորադասվում են իրավունքի գերիշխանությանը, երբ մարդու բարեկեցության և արժեհամակարգի ձևավորման հիմնական ազդակները նկատվում են սոցիալ- տնտեսական պայմանները և ոչ՝ բարոյական եւ հոգևոր արժեքները, իմ կարծիքով միակ բանալին ճշմարտության ճանաչողությունն է, ինքնամաքրվելու և ապաշխարության ճանապարհը, մեղքի առկայության գիտակցությունը և, վերջապես, մահկանացու լինելը, որից էլ բխում է անմահության ձգտումը: Մեր Տերը շեշտում է. «Ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ»: Հիմնական խնդիրը ճիշտ ախտորոշում կատարելն է և այդ ախտորոշմանը համապատասխան պետական քաղաքականություն որդեգրելը, հատկապես՝ կրթության ճանապարհով՝ կրթություն, որը լայն իմաստով դաստիարակություն է և առաքինի մարդ կերտելու արվեստ: Այդ պատճառով եմ անընդհատ շեշտում, որ իշխանափոխությունն ընդամենը մի փոքրիկ բաղադրիչ է, բայց դրա բացակայությունը մեծ խոչընդոտ է այս արժեքային հիմնավոր փոփոխության համար: Երկրի առողջության և վերականգնման հիմնական կրողը կառավարիչներն են, նրանց վարքագիծը և արժեքային դավանանքը:

Ես չեմ դադարելու հռչակել, որ «Մեր իղձերն ու երազանքներն ավելի մեծ են, քան՝ մեր կյանքի սահմանափակ օրերը», և հետևաբար ապագայից, որտեղ մեր իղձերն ու երազանքներն են, պիտի գանք մեր ներկան, որտեղ կոչված ենք նրանք իրականացնելու և որտեղ մեր ստեղծելիք իրականությունն է»։

 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռուբեն Մուրադյանը՝ տեսախցիկների վերաբերյալ նոր օրինագծի մասին. Թվային կոնցլագերը հենց սա է
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն ուշադրություն է հրավիրում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած տեսախցիկների...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ժաննա Անդրեասյան. Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը
«Տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում։ Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և...
Աղբյուր` Panorama.am
15:44
Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր. Փաշինյան
«Ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը»,- Սանկտ Պետերբուրգում...
Աղբյուր` Panorama.am
15:33
ՊԵԿ. Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Պեսկով. Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով
Կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պուտին. Նիկոլ Վովայիչը պետք է որ կապի մեջ լինի
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթաժողովը։ Արարաողակարգային լուսանկարահանմանը Հայաստանից մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}