Որոնվում են տղամարդուն ծեծի ենթարկած, դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած 24-ամյա և 34-ամյա կասկածյալները
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում են Երևանի բնակիչներ 24-ամյա Վլադիմիր Մ․-ն և 34-ամյա Աղասի Ա․-ն։
Վերջիններս կասկածվում են սեպտեմբերի 7-ին Երևանի բնակիչ 31-ամյա Գ․ Բ․-ին դաժան ծեծի ենթարկելու, դանակի մի քանի հարվածներ պատճառելու մեջ։ Այդ օրը ժամը 16։30-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող վերք, դանակահարություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով այնուհետև տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ պարզվել, որ նա ունեցել է «կրծքավանդակի և հետույքի բազմակի կտրած-ծակած վերքեր, քթոսկրերի կոտրվածք հարցականով» վնասվածքներ։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ, ապա Արաբկիրի ոստիկաններին են միանում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ, պարզում են, որ Գ․ Բ․-ի հետ վիճաբանությունը տեղի է ունեցել Տոլբուխինի փողոցի 7-րդ հասցեի մոտ և հենց այդ վայրից էլ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ նրա հետ վիճաբանել են Վլադիմիր Մ․-ն և Աղասի Ա․-ն։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ»,-դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան