Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանի իշխանություններին կոչ է արել չեղյալ համարել ԼԳԲՏ քարոզչության և սեռափոխության արգելքի մասին օրենքը, որը, ըստ նրա, «էլ ավելի է երկիրը շեղելով դեպի ԵՄ ճանապարհից»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ դիրքորոշումը նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքներ, որոնք կխաթարեն մարդկանց հիմնարար իրավունքները և կմեծացնեն խտրականությունն ու խարանումը: Ես կոչ եմ անում Վրաստանին չեղարկել այս օրենքը, որն էլ ավելի է շեղում երկիրը ԵՄ ուղուց»,- գրել է Բորելը։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանը հավանություն է տվել Վրաստանում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագծերի փաթեթին
- Բորել. ԵՄ-ում ոչ ոք չի ցանկանում կռվել ՌԴ-ի հետ, բայց եվրոպական զենքով հարձակումները պետք է թույլատրվեն
- Վրաստանում առաջարկում են արգելել ԼԳԲՏ պրոպագանդան, միասեռ ամուսնությունները, սեռափոխությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան