Մոսկվան կտրականապես համաձայն չէ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի գնահատականի հետ. Պեսկով
Մոսկվան համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում, այս կազմակերպությունը վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար։ Լրագրողներին ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակում ենք և կշարունակենք շփումները Հայաստանի հետ։ Իհարկե, Հայաստանը մեր մտերիմ գործընկերն է։ Խոսքը Հայաստանի ինքնիշխան իրավունքների տարածքին վերաբերող հարցերի մասին է. Հայաստանն ինքն է ընտրում զարգացման ռազմավարական, մարտավարական ուղիները, բայց միևնույն ժամանակ, իհարկե, մենք պետք է կտրականապես չհամաձայնենք պարոն Փաշինյանի հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
«ՀԱՊԿ-ը չի կարող և չի սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը, ընդհակառակը, այս կազմակերպությունը պաշտպանում է իր անդամ երկրների ինքնիշխանությունը։ Մենք համբերատարորեն այս դիրքորոշումը կներկայացնենք Հայաստանի ղեկավարության ուշադրությանը»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ այսօր Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանն ասել էր. «ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, նաև այն պատճառով, որ, մեր կարծիքով, ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան