«Բամբիռ»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը
«Բամբիռ» խումբը (The Bambir) այսօր թողարկել է իր թվով 12-րդ՝ «Մանկական Խաղեր» ալբոմը։ Խմբի երկար սպասված ալբոմն անդրադառնում է մանկական անմեղության և չափահասության ժամանակ այցելող հիասթափության բախմանը։
«Մանկական Խաղեր» ալբոմը դուրս է ռոքի ավանդական պատկերացումներից։ Համադրելով անզուսպ անկեղծությունը և փորձարարական հնչյունները՝ այն ընդլայնում է ժանրի սահմանները։ Ալբոմն անդրադառնում է այն անմիտ դաժանություններին և տանջանքներին, որոնք չափահաս մարդիկ վերապրում են՝ չհասունանալով թե՛ իրենց, թե՛ մյուսների հանդեպ։
«Մենք ցանկանում էինք ստեղծել մի բան, որը կլինի թե՛ խորը անձնական, թե՛ հավաքական։ Այս ալբոմը ճանապարհորդություն է չափահասության մութ անկյուններով, որը բացահայտում է մանկության ազդեցությունն ու դրա կարևորությունն ապագա կյանքի ձևավորման գործում» - ասում է ալբոմի պրոդյուսեր Նարեկ Բարսեղյանը։
Ալբոմի երգացանկը
1. Փակ շուրջպար – Այստեղ հյուսվում են ռոքը, հումորը և էթնիկ ազդեցությունները։ Այս երգը սահմանում է ալբոմի ոճն ու տրամադրությունը։
2. Թռնենք – Երգ, որը մարտահրավեր է նետում վախին սիրո միջոցով։
3. Մանկական խաղեր – 2000-ականների սկզբին թողարկված ստեղծագործության նոր մշակումը։ Անդրադարձ մանկության ազդեցությանը չափահասության վրա։
4. Ամենեցուն – Ռոք բալլադ, որը կապանքներից ազատվելու և ներելու կոչ է անում։
5. Ուր էիր – Երգ հետհայացք՝ հեքիաթային տրամադրությամբ։
6. Տուր ինձ – Ալբոմի պայթունային առաջին սինգլն է ծանր (hard) ռոք ոճում։
7. Դժվար է – Բանականության պայքարի ուսումնասիրություն՝ փորձարարական ռոք մոտիվներով։
8. Խնդաս գը – Հասարակության մանիպուլյացիայի և ապակողմնորոշման քննադատական վերլուծություն։
«Մանկական Խաղեր»-ը խոստանում է հեղափոխական ռոքային փորձառություն։ Ալբոմի պրոդյուսերները Սեմ Սարյանը և Նարեկ Բարսեղյանն են։ Ալբոմը ձայնագրվել է The Meeting Point ստուդիայում։ Մաստերինգը կատարվել է Լևոն Նավասարդյանի կողմից։
«Բամբիռ»-ի մասին
«Բամբիռ»-ը (The Bambir) հայտնի է ռոք երաժշտությանն իր նորարարական մոտեցումներով և խելահեղ կենդանի կատարումներով: Խմբի նոր սերնդի դեբյուտային ալբոմից՝ «B.B.R.»-ից (2005) սկսած, նրանք գրավել են համաշխարհային հանդիսատեսին իրենց եռուն և ազդեցիկ շոուներով ինչպես Հայաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում, Իռլանդիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Հունաստանում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: «Բամբիռ»-ը՝ կանգնած լինելով հայկական ռոքի ակունքներում և հանդիսանալով այս ոճը զարգացնողներից մեկը, իր հետքն է թողել ոչ միայն հայկական, այլև ժամանակակից համաշխարհային ռոք երաժշտության աշխարհում:
«Բամբիռ»-ը երաժշտական հարթակներում
- Spotify
- Apple Music
- YouTube
«Բամբիռ»-ը սոցիալական մեդիա հարթակներում
- Պաշտոնական վեբկայք
- Instagram
- Twitter
- Facebook
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան