Wildberries-ի գրասենյակում որ կողմն է առաջինը կրակ բացել, ինչի հետևանքով կա մեկ զոհ
Wildberries-ի գրասենյակի մոտ կրակ բացած անձինք ընկերության անվտանգության աշխատակիցներ են։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է շուկայի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը։ Այդ մասին հայտնել է «Գազետա ռու»-ն
«Բարեկամներ, առաջինը կրակ են բացել սևազգեստ հրացաններով մարդիկ, ովքեր Wildberries-ի պահակներն են: Նրանք էին, որ սկսեցին կրակել իմ ու իմ աշխատակիցների վրա։ Տեսանյութը նկարահանվել է գրասենյակի ներսից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
United Company Wildberries and Russ-ի մամուլի ծառայությունը պնդում էր, որ առաջինը կրակ են բացել Վլադիսլավ Բակալչուկին ուղեկցող զինված անձինք։
Սեպտեմբերի 18-ին Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը հայտնել է, որ իր ամուսինը և զինված մարդիկ փորձել են գրավել ընկերության գրասենյակը Մոսկվայի Ռոմանովի նրբանցքում: Նաև Դինամո փողոցի վրա գտնվող Wildberries-ի գրասենյակ են զինված և դիմակավորված անձինք եկել:
Ինքը՝ Վլադիսլավ Բակալչուկը, պնդում է, որ եկել է բանակցությունների, և իր և իր թիմի վրա հարձակվել են։
Փոխհրաձգություն է տեղի ունեցել բիզնես կենտրոնի մոտ, որտեղ գտնվում է Wildberries-ի գրասենյակը, հինգ մարդ վիրավորվել է։ Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո ոստիկանները բերման են ենթարկել մի քանի մարդու։
«Ռոմանով դվոր» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության ժամանակ Wildberries-ի գրասենյակում մահացել է գրասենյակի անվտանգության աշխատակիցը։ Այս մասին հայտնել էր ՏԱՍՍ-ը։
Տատյանա Բակալչուկն ավելի ուշ Telegram-ի իր ալիքում հաստատել է այդ տեղեկությունը։
«Խորին կսկիծով հայտնում եմ, Wildberries-ի վրա զինված հարձակման հետևանքով մեր գրասենյակի անվտանգության աշխատակիցը մահացել է»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Wildberries-ը հայտնել է, որ ընկերության հիմնադրի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, փորձել է «ապօրինի մուտք գործել» իրենց գրասենյակ
- Wildberries-ի որոշ օգտատերերի պատվերները ժամանակից շուտ չեղարկվել են
- Միրզոյան եղբայրներն ու Ռուսաստանի տարվա ամուսնալուծությունը. Ի՞նչ է կատարվում Wildberries-ի հիմնադրի ընտանիքում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան