Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ. Փաշինյան
«Հիմա մի բան եմ ասելու, որ մինչ այս պահը կիսվել եմ միայն իմ ընտանիքի հետ, մինչև այս պահը նույնիսկ ամենամերձ թիմակիցների հետ այս թեմայով չեմ խոսել. 2018-ից ի վեր, որպես վարչապետ, ամենամեծ պրոբլեմը, որը գոյություն է ունեցել, ամենամեծ պրոբլեմը, որ ունեցել ենք, դա եղել է մեր հայրենասիրությունը»,- Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ասվածի մեջ հեգնանք ու սարկազմ չկա. «Ամենամեծ պորբլեմը, որ մենք ունեցել ենք, որ ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունն էն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի:
Ուղղակի դա կայսերական հայրենասիրության մոդել է, որը գրքերով, ֆիլմերով, տեքստերով, ելույթներով, հերոսներով, անուններով, նկարներով, կերպարներով ներմուծվել է մեր սոցիալ հոգեբանություն: Հայրենասիրության այդ մոդելը նրա համար է, որ Հայաստանի պետություն գոյություն չունենա։
Մենք պետք է նկատենք մեր հայրենասիրության կործանարար կողմը մեր իսկ համար։
Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր։ Դա ամենամեծ վնաս է, որ ես տվել եմ, այն սերը, որ ես տածել եմ իմ երկրի, իմ ժողովրդի նկատմամբ, ամենամեծ վնասն է, որ տվել եմ իմ հայրենիքին»։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան