Աննա Հարությունյան. Ամբողջ սրտով ասում եմ՝ Գյումրի, ես քեզի սիրեմ գը
«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի Գյումրիում լավ ընդունելության է արժանացել։ Այս առիթով ֆիլմի ռեժիսոր, գլխավոր դերակատար Աննա Հարությունյանն ինսթագրամի իր էջում գրել է.
«Ես Տավուշցի եմ, բայց ամբողջ սրտով ասում եմ .- «Գյումրի ես քեզի սիրեմ գը, հարազատս»:
Երեկ Հայաստանի Հանրապետության թերևս ամենախստապահանջ, բայց և ամենաջերմ հանդիսատեսի դատին հանձնեցինք ֆիլմը՝ Գյումրվա հանդիսատեսին: Չեմպիոներ տված ժողովրդի, որի ոգին անսպառ է, կամքը՝ անկոտրում:
Ֆիլմը ընդունեցին, նշանակում է վերջին քննությունը տրված է»։