Արցախի կառավարության հաշվարկներով այնտեղ մնացել է մոտ 100 մլրդ դոլարի գույք.Արմեն Սարգսյան
«Մենք պետք է ամբողջովին և մանրամասն իմանանք Արցախում ունեցած մեր կորուստները, որ երբ վերադառնանք Արցախ, կարողանանք համեմատել ազերիների ոճրագործությունները և կոնկրետ թվերով ներկայացնել»,- «Մեկ տարի` առանց Արցախի. Վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով կոնֆերանսի ժամանակ ասաց Արցախի նախագահի նախկին խորհրդական «Genesis Armenia» վերլուծաբանական կենտրոնի փորձագետ, պատմաբան Արմեն Սարգսյանը
Նրա խոսքով Արցախի կառավարության հաշվարկներով այնտեղ մոտավոր հաշվարկներով մնացել է 100 մլրդ դոլարի գույք, բայց այն դժվաև է գնահատել, քանի որ բնակարանների 30 %-ը 18-րդ դարի է։
Սարգսյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղում մնացել են 12 քաղաք, 241 գյուղ, 11 450 բնակարան, 13 550 տուն, 60 ֆաբրիկա, 15 ձեռնարկություն, 385 եկեղեցի, 400 միջնադարյան գերեզմանատուն, 25 թանգարան, 37 հէկ, 48 հանք, 4 ջրամբար, ավելի քան 5 000 մշակութային հուշարձան, 232 դպրոց, 4 համալսարան, 7 քոլեջ, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց և նույնքան էլ հիվանդանոց։
Նրա խոսքով, այնտեղ մնացել են 58 հազար մանր եղջերավոր անասուն, ավելի քան 45 հազար խոշոր եղջերավոր անասուն, 174 հազար թռչուն, 21 հազար խոզ, ավելի քան 2 000 միավոր գյուղտնտտեխնիկա, 445 կիլոմետր ասֆալտապատ ճանապարհ և ավելի քան 35 հազար փոխադրամիջոց»։
Փորձագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության թվաքանակը մինչև 2020թ. պատերազմը եղել է 147 հազար մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորուստների և հասցված վնասների փոխհատուցման համար դրանք պետք է չափելի, հաշվելի ձևով հիմնավորվեն. Սիրանուշ Սահակյան
- Արցախի կորուստը որպես սև խարան կմնա դաջված Քպականների ճակատին. Լևոն Ջավախյան
- Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության լուռ մեղսակցությամբ. Գեղամ Ստեփանյան