Կխնդրեմ ՝ ոչ ոք ինձ չհամարի զոհ, ես զոհ չեմ և այս դատավճիռն էլ իմ մասին չէ․ Հրայր Թովմասյան
«Ես հրապարակային չեմ ասի,թե ինչի համար եմ այստեղ, իմ ընկերները գիտեն։ Ինձ դատում են հենց դա տեսնելու համար։ Մարդկության պատմությունը լի է նման բաներով, երբ մարդը տեսել է նման բաներ, մտածել է այլ կերպ, ասել է այդ մասին և դրա համար դատվել է»,- դատարանում նիստի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը՝ շարունակելով․
«Հիշեք,թե ինչ պայմաններում ենք այս գործն սկսել և ինչ պայմաններում ենք ավարտում այս գործը։ Մի բան կխնդրեմ բոլորից՝ ոչ ոք ինձ չհամարի զոհ։ Ես զոհ չեմ և այս դատավճիռն էլ իմ մասին չէ։ Ես ինչ նպատակ ունեի այս դատական պրոցեսի ընթացքում ասելու ՝ ասել եմ։ Հիմա ինչ կլինի , կրկնում եմ՝ երբ իմ անձը դնում եմ այս ամբողջի կողքն այնքան փոքր եմ ես, որ իմ «ինչ» լինելն այդքան փորձեմ մեծացնել, կարևորել»։
Թովմասյանն առակ պատմեց՝ մի իմաստուն մարդու և աշակերտների մասին, որից հետո դիմելով դատավորին ասաց․ «Պատվարժան դատավոր, ամեն ինչ Ձեր ձեռքերում է՝ և՛ կյանքը, և՛ մահը»։
Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիորյանի նախագահությամբ տեղի ունեցավ արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։ Դատավորը գնաց խորհրդատվական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի սույն թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 15։00-ին ,նույն դահլիճում։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց դատարանին
- Ես այլևս ասելիք չունեմ, գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ է. Հրայր Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան