Եկեք վերջակետ դնենք, ի՞նչ եք ուզում ինձանից. Հրայր Թովմասյանը՝ Տաթևիկ Գրիգորյանին
«Դատարանը ձեզ թույլ չի տալիս հայտարարությամբ հանդես գալ»,- ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։
Հրայր Թովմասյանը վրդովվեց՝ ասելով. «Հարգելի դատարան, այսպե՞ս ենք շարունակելու։ Այդ դեպքում ես ավարտելու եմ իմ ճառը և եկեք վերջակետ դնենք և ինչ եք ուզում ինձանից։ Թողնելո՞ւ եք ավարտեմ, թե՞ չեք թողնելու, եթե ձեր նպատական է շուտ պրծնել և ինձ էլ չթողնել այս ամբողջը դարձնել հանրության սեփականություն, ապա ավարտեմ»։
Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, թե դատարանը Թովմասյանի նկատմամաբ կիրառում է դատավարական սանկցիա՝ նկատողության ձևով․
Թովմասյանն ասաց, թե դատավորն ինչ ուզում է՝ թող կիրառի։
Նա դատավորին հորդորեց թողնել ավարտել իր խոսքը և նշեց, որ գործով անցնող վկան միտումնավոր չի բերվել դատարան, և թե չի կարող պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը չի կարողացել հանրապետության տարածքում գտնել վկային
«Միակ վկան, որ պնդել է թե ինձ տեսել է, չկա։ Ես պնդում եմ, որ հատուկ չկա»,-շեշտեց Թովմասյան։
Հարակից հրապարակումներ`
- ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը
- Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ
- Դատավորի վարքագիծը վկայում է՝ այս գործն ամեն կերպ շատ արագ պետք է ավարտի․ Հրայր Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան