«Հրապարակ». Չի բացառվում, որ Փաշինյանը սկսի իր թիմից ոմանց զոհաբերել. Ի՞նչ է ուզում ապացուցել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հեղափոխական իշխանությունների արագ տեմպերով հարստանալու հանգամանքն արժանացել է Արևմուտքի ուշադրությանը։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին արևմտյան հովանավորները հասկացրել են, որ ժամանակն է նաև թիմակիցների հարստացման օրինականության հարցը քննության առնել։
Մինչ իշխանությունների պատվերով ապօրինի գույքի վերաբերյալ տասնյակ գործեր են կարում նախկին և ընդդիմադիր գործիչների դեմ, պարզվում է՝ արևմտյան կառույցները բավականին լուրջ ուսումնասիրություններ են կատարել նաև գործող պաշտոնյաների ունեցվածքի, դրամական միջոցների, արտերկրում գնվող նրանց տների և բանկերում դրվող գումարների վերաբերյալ ու դոսյեներ ունեն տարբեր պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների մասին, որոնց որոշ մասն անցած տարիներին պարբերաբար հայտնվել են մամուլի ուշադրության կենտրոնում, բայց ՀՀ իրավապահների քննության առարկան չեն դարձել։
Ուստի չի բացառվում, որ Փաշինյանը սկսի իր թիմից ոմանց զոհաբերել, որպեսզի ապացուցի, որ կոռուպցիայի դեմ պայքարը նախկին-ներկա չի ճանաչում։ Իսկ թիմակիցներին էլ բացատրի, որ սա Արևմուտքի պահանջն է եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։