Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության՝ հայ-իրանական սահմանի ստորաբաժանում
«Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին Հայաստանի հարավային շրջաններ ամենամյա ավանդական շրջագայության ժամանակ սեպտեմբերի 17-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության՝ հայ-իրանական սահմանին տեղակայված 127-րդ սահմանապահ ջոկատ։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։
Դիվանագիտական առաքելության ղեկավարին և նրան ուղեկցողներին դիմավորել է ջոկատի պետ, գնդապետ Ա.Ա. Նա պատվիրակությանը ներկայացրեց ստորաբաժանման պատմությունը, որը հաջորդ տարի նշում է իր 70-ամյակը։
Ջոկատի պետը նաև ներկայացրել է պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և նշել ջոկատի այս տարվա օպերատիվ և ծառայողական գործունեության կարևորագույն արդյունքները։ Դրանց թվում են սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցների խոշոր խմբաքանակի տեղափոխման կանխումը, Ագարակի անցակետում պետական սահմանախախտների բազմաթիվ ձերբակալություններ։
Հյուրերը, այդ թվում՝ մարզի վարչակազմի ներկայացուցիչները, ծաղիկներ դրեցին «Բոլոր սերունդների սահմանապահների» հուշարձանին։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերադարձել է Երևան
- Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահները տեղակայվել են Փաշինյանի խնդրանքով. Կոպիրկին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան