Տարբեր են Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի և Իրանի պատկերացումները. Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Թելեգրամի իր ալիքում գրում է.
«Երբ անցած շաբաթների ընթացքում Թեհրանը սրում էր, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը, ես կանխատեսել էի, որ դա չի բերելու լուրջ ճգնաժամի ռուս- իրանական հարաբերություններում:
Թեհրանի մոտիվներն ի սկզբանե պարզ էին:
Նա ձգտում էր Հարավային Կովկասում ձևավորվող նոր ստատուս-քվոյոյում ունենալ իր տեղն ու դերը, մանավանդ, որ՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի հետ հարևանությանը, այդպես էլ ներգրավված չի եղել հայ- ադրբեջանական կարգավորման գործընթացում՝ ոչ 44-օրյա պատերազմից առաջ և ոչ էլ դրանից հետո:
Մյուս կողմից, միանգամայն տարբեր են Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի և Իրանի պատկերացումները:
Եթե Մոսկվայի համար Ադրբեջանն ու Թուրքիան գործընկերներ են՝ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում, ապա Թեհրանը վերջիններիս համարում է Արևմուտքի(նաև՝ Իսրայելի) գործընկերներ՝ դրանից բխող ռիսկերով, որոնք կարող են ծնվել «Զանգեզուրի միջանցքի» գործարկման պարագայում:
Եվ վերջապես՝ արձանագրել էի՝ միշտ չէ, որ Իրանի կտրուկ հայտարարություններին հետևում են նույնքան կտրուկ գործողություններ ու կանխատեսել էի, որ Թեհրանի կովկասյան ծրագրերի իրականացման համար նրան անհրաժեշտ է համագործակցությունը հենց Մոսկվայի հետ:
Շոյգուի երեկվա հայտարարությունը՝ ռուս- իրանական դիրքորոշումների մերձեցման մասին, ասվածի ապացույցն է:
Ի դեպ, ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս են մեր ֆեյք արևմտամետները արձագանքելու Օվերչուկի և Շոյգուի վերջին օրերի հայտարարություններին, երբ համառորեն պնդում էին, որ Մոսկվան մեզանից «Զանգեզուրի միջանցք» է պահանջում և գրեթե կանխորոշված էին համարում դրան դիմակայելու հարցում Թեհրանի և Արևմուտքի դաշինքը՝ անտեսելով աշխարհաքաղաքական և ռեգիոնալ ակնհայտ իրողությունները»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին. Սուրենյանց
- Սուրենյանց. Փաշինյանը դարձել է ազգային աղետի հոմանիշ
- Սուրենյանց. Ի վերջո, կրիմինալը պետք է թակեր նաև ոստիկանության «դուռը»
- Սուրենյանց. Արցախի մեր հայրենակիցների վերադարձ հնարավոր է երեք պարագայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան