Անվանական կրթաթոշակների մրցույթ Վահե Մելիքսեթյան հիմնադրամից
Մեկնարկել է «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի կողմից տրամադրվող անվանական կրթաթոշակների հայտերի ընդունման գործընթացը։
2024-2025 ուսումնական տարում ընտրված դիմորդներին կտրամադրվեն ուսման վարձի մինչև 100%-ի չափով կրթաթոշակներ։
Կրթաթոշակների մրցույթին կարող են մասնակցել՝
• ԵՊԲՀ Դեղագիտության ֆակուլտետի բակալավրի և մագիստրատուրայի առկա ուսուցմամբ սովորող ուսանողները, և կլինիկական ֆարմակոլոգիայի օրդինատորները՝ ֆարմացիա մասնագիտացմամբ,
• ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի առկա ուսուցմամբ սովորող ուսանողները։
Հայտերն ընդունվում են հիմնադրամի կայքով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ:
Հիմնադրամից հայտնում են, որ նախորդ 3 տարիների ընթացքում «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը 57 շահառուների տրամադրել է ավելի քան 23 մլն դրամի կրթաթոշակ, ուսման վարձավճար, կրթական գրանտ և վերապատրաստման գումար։
«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա