Աշխարհում տարածվում է Covid-ի նոր, ավելի վարակիչ շտամը
Գիտնականները ահազանգում են COVID-19-ի նոր, ավելի վարակիչ տեսակի մասին, որը կոչվում է XEC, որն այժմ ակտիվորեն տարածվում է ամբողջ աշխարհում։ Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է Գերմանիայում 2024 թվականի հունիսին։ Այժմ գրանցվել են դեպքեր մի քանի երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Դանիայում։
The Sun-ի հաղորդմամբ, փորձագետները պնդում են, որ XEC շտամը կլինի «հաջորդ մեծ խնդիրը» հանրային առողջության համար: Գիտնականները կարծում են, որ նոր վիրուսը դժվար թե լինի նույնքան մահացու, որքան նախորդ շտամներից որոշները, բայց կարող է լինել ավելի վարակիչ:
Լոնդոնի համալսարանական քոլեջի գենետիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ֆրանսուա Բալուն նշում է, որ պատվաստանյութերը դեռևս պետք է լավ պաշտպանություն ապահովեն ծանր հիվանդություններից:
XEC շտամի ախտանիշները էականորեն չեն տարբերվում Covid-ի նախկին տեսակների ախտանիշներից: Հիվանդները կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, կոկորդի ցավ և ջերմություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին