Հայրենիքից զրկված լինելով՝ արցախցիները մեզ կամք են սովորեցնում և հաղթանակի տեսիլք փոխանցում. Բագրատ Սրբազան
«Սեպտեմբերի 19-ը մեր մեծագույն ողբերգություններից մեկն է, որովհետև պետության գոյության պայմաններում դու պետություն ու հայրենիք ես կորցնում»,-Սուրբ Խաչ եկեղեցու դիմաց Արցախի անկման և նահատակների հիշատակի համար մատուցված պատարագից առաջ ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ այդ կորուստը չպետք է լինի ցավից կքելը, կամ ամոթից ինքնապաշտպանվելն, այլ պետք է ընդունել այն և մղվել պայքարի և գործի։
«Այլևս երբեքը մեզ համար պետք է դառնա կյանք ուղղություն, կենսագրություն և մեր մտածողության հայեցակարգը և բանաձևը։ Մենք այլ տարբերակ չունենք, բացի հաղթանակի միտված լինելը և մեր տուն վերադառնալը»,-հայտարարեց Սրբազանը։
Նա դասական իմաստով ուրացում համարեց այն փաստը, որ Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի օրը կառավարության նիստում ողբերգական իրադարձության մասին ոչ մի հիշատակում չի եղել և հերթական անգամ խոսքը գնացել է ասֆալտից ու բենզալցակայաններից։
«Արցախի կորուստը և հազարավոր զոհերն որպես խարան իրենց ճակատին է դրոշմված»,-ասաց սրբազանը։ Ուրացողների մի խումբ, զրկում է մեզ պատվից, առաջ շարժվելու ուղղությունից, ուրախությունից, ինքներս մեզնից»,-ասաց Բագրատ սրաբազանը և հավելեց, որ ոչ մի ակնկալիք էլ չեն ունեցել, քանի որ Հայատանում իշխանություն գոյություն չունի։
«Սեփական մայր հայրենիքից զրկված լինելով հանդերձ՝ արցախցիները մեզ կամք, համառություն են սովորեցնում և հաղթանակի տեսիլքն են փոխանցում։ Նրանց հյուր անվանելը կամ այլ կերպ անվանարկելն ուղղակիորեն խոսում է այն մասին, որ գործ ունենք ուրացողների, դավաճանական մի խմբի հետ»- ասաց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմությունը ողջունել է Արցախի հայաթափումը, որպեսզի իրենք այստեղ ունենային մի քանի հազար ավել ցուցարար. Գևորգ Պապոյան
- ԵՄ-ն ողջունում է Դունյա Միյատովիչի զեկույցը, որում նշվում է ԼՂ-ի բռնի հայաթափման վերաբերյալ ԵՄ մտահոգություններ
- Դուք Արցախի հայաթափման, բռնի տեղահանման և էթնիկ զտման հանցակից եք․ Լիլիթ Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան