Այս իշխանությունները սրբապղծnւթյան մի նոր փուլ են սկսել. Սաղաթելյան
«Հայաստանի թրքահպատակ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի լեգիտիմացնեն Ալիևի կողմից ցեղասպան գործողություններն Արցախում, ամեն ինչ անում են, որպեսզի Արցախի, արցախցիների իրավունքի հարցը, առհասարակ արցախյան օրակարգը վերջնականապես փակեն»,- Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» այցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այս իշխանությունները հանցակից են մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման, ողբերգութան, այս Եռաբլուրի այդ հատվածի անմիջական պատախանատուներն են։
Ըստ քաղաքական գործչի, այս իշխանությունները սրբապղծության մի նոր փուլ են սկսել. «Երբ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեր երկրի դժբախտությունների պատճառը այդ հայրենասիրության մոդելն է, ինքը շատ ուղիղ վիրավորում էր նաև Եռաբլուրում գտնվող մեր նահատակներին, ովքեր իրենց հայրենասիրությունից, պատասխանտվությունից, հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումից պայքարել են հայրենիքի համար։
Այս մարդը ջնջում է ամեն ինչ, ոչնչանում է ամեն ինչ, սրբապիղծ գործունեությամբ է զբաղվում, թշնամական քարոզչություն է իրականացնում մեր երկրում։ Ու հաճախ այս ամեն ինչ բերում, կապում է նրան, որ ամեն շեշտադրումը պետք է դրվի հայ քաղաքացու բարօրության, ապրուստի. երջանկության վրա։ Ու երբ որ ինքը սրանք հակադրության մեջ է բերում՝ չհասկանալով, որ եթե չունես անվտանգություն, չես կարող լինել բարեկեցիկ, երջանիկ կյանք, ապրելու ես ստրկաբար։ Իր ձգտումը հենց դա է։ Անընդհատ պատմական-իրական Հայաստան, մարդկանց երջանկություն, բարօրություն, անվտանգություն... Ըստ էության ինչ է ասել՝ եթե ուզում եք ապրել բարեկեցիկ, դրա համար պետք չի լինել հայրենասեր։
Իսկ եթե քո պետության ամբողջ կոնցեպցիան կառուցում ես ընդամենը մարդկանց բարեկեցության վրա, մարդիկ կարող են մեկ այլ բարեկեցիկ երկրում էլ բարեկեցիկ կյանքով ապրել՝ մոռանալով իրենց ինքնությունը, անցյալը, եկեղեցին, ազգային արժեքները։ Մարդը թշնամական ծրագիր է իրագործում այս երկրում»։
Նա նշեց, որ այսօր շատ է խոսում՝ երկրի քաղաքական վեկտորն արևմուտք է, թե հյուսիս է, կամ որ ուղղությամբ է. «Ոչ մի ուղղությամբ էլ չենք գնում, հիմնական շահառուն Թուրքիան է և Ադրբեջանը։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում այս երկու պետություններն են ավելի օգտվել, հզորացել։ ՀԵտևաբար, նրանց բերանից դուրս եկած ցաբնկացած պահանջ հայտարարում ու փորձում է իրականացնել, իսկ Թուրքիայի գլխավոր պահանջենրցի մեկը հայկական Սփյոռքը Հայաստանից հեռացնելն է»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր հայրենակիցները Բաքվի բանտերում են մեր թշնամիների հետ այս իշխանության հանցավոր համագործակցության հետևանքով. Բագրատ Սրբազան
- Արցախի ժողովուրդն ունի վերադարձի անվիճելի իրավունք, որն անհրաժեշտ է ՀՀ և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար
- Անհնար է պատկերացնել, որ պետություն ունենալով՝ կարող ենք մեր հայրենիքը հանձնել, ուրանալ. Բագրատ Սրբազան
- Սեպտեմբերի 19-ը պետք է դառնա մեր կյանքը վերաիմաստավորելու, մեր ինքնությունը վերագտնելու, համախմբվելու օր. Արցախի թեմի առաջնորդ
- Սnւտ են ասում այն գործիչները, թե հնարավոր էր մնալ Արցախում և ապրել. Մետաքսե Հակոբյան
- Հայաստանի ղեկավարությունն անում է հնարավորը, որպեսզի գերիները երբևէ, գոնե քանի դեռ իրենք իշխանության են, չվերադառնան. Մետաքսե Հակոբյան
- ԱԳՆ. Արցախի տեղահանությունն էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, որ տեղի ունեցավ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ընթացքում
- Արցախը չի բռնազավթվել, այլ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն. Դավիթ Գալստյան
- Գագիկ Բաղունց. Ես այսօրվա արտաքին քաղաքականությունը նմանեցնում եմ «Шведски синдром»-ին
- Սամվել Շահրամանյան. Մեծ ցավով եմ լսում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին
- Իշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին