Լիբանանում կապի միջոցների պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի
Չորեքշաբթի Լիբանանի տարբեր շրջաններում կապի սարքավորումների պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը հասել է 608-ի։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը։
Նախկինում առողջապահության նախարարությունը հայտնել էր 20 զոհի և 450 վիրավորի մասին։ Երեքշաբթի օրը փեյջերի պայթյունների հետևանքով զոհվեց 12 մարդ, վիրավորվեց մոտ 2800-ը:
«Քսանհինգ զոհ և 608 վիրավորներ կա չորեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով»,-ասել է Աբյադը:
Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին պայթեցվել են կապի սարքավորումները, այդ թվում՝ փեյջերները և ռադիոկապի միջոցներ։ Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունի պատճառ։ Հեզբոլլահը և Լիբանանի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Իսրայելին։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանում կիկին պшյթյուն է եղել, երեք մարդ զոհվել է, կան տուժածներ
- Լիբանանը Իսրայելին պատասխանատու է համարում կապի սարքերի պայթեցման համար
- Լիբանանում պшյթյուն է տեղի ունեցել, վիրավորում է ստացել Իրանի դեսպանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին