Կրթություն, գիտություն 13:19 19/09/2024 Հայաստան

Լյովա Բարոյան. Տեղից ելնողը դարձել է ուսուցչին սովորեցնող

Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի մաթեմատիկայի կենսաթոշակառու ուսուցիչ Լյովա Բարոյանը գրում է.

«Սկսվեց սեպտեմբերը, ուսուցիչներս ոգևորված, երեխաների հետ աշխատելու բուռն ցանկությամբ մտանք դասարան, բայց դա երկար չտևեց, մեզ խոր հիասթափություն էր սպասվում։ Որ կրթական բարեփոխումները անհրաժեշտ են, և դա անընդհատ պրոցես է, ոչ ոք չի ժխտում։ Բայց, որ բարեփոխումներ նախաձեռնողները հաճախ գլխավորն ու երկրորդականը խառնում են իրար` դա մտահոգիչ է։

Խոսքս վերաբերվում է նոր ուսումնական տարում ուսուցչին  ներկայացվող պահանջներին։  Ուսուցչից պահանջվում է կազմել դասավանդվող առարկայի թեմատիկ պլան տարվա կամ կիսամյակի համար, որի մեջ պետք է մանրամասն ընդգրկել յուրաքանչյուր դասի թեման, նպատակը, վերջնարդյունքները և այդ բոլորը մուտքագրել էլեկտրոնային մատյան։

Բացի վերը նշվածից, ամեն օր էլմատյանում պետք է գրանցել դասի  թեման, խնդիրները, գրականության համապատասխան էջերը, առաջադրանքների համարները։Թվում է, թե արտասովոր բան չկա։ Թեմատիկ պլան ուսուցիչը պետք է ունենա, բայց ոչ այդ կտրվածքով,  նրանում  ընդամենը պետք է երևա կիսամյակի կամ տարվա ժամաբաշխումը ըստ թեմաների, մնացածը կներառվի օրվա պլանում։ ՈՒսուցիչները մոլորված են, շփոթված, մտահոգ, ամբողջ սոցիալական ցանցերը լիքն են ուսուցիչներով, որոնք կանչում են իրար` Պողոս գտաա՞ար, Պետրոս գտաա՞ար։ Ինչու՞ է այդպես։

Նախ տարեսկզբի համար  նման արագացված աշխատանքը մեծ ծանրաբեռնվածություն է, պահանջում է ժամանակ, նյութական միջոցներ` որակյալ համակարգիչ ու հեռախոս ունենալու համար, բայց ամենակարևորը` ուսուցիչը իմաստ չի տեսնում այդ պահանջները  կատարելու մեջ, ստացվում է, որ ուսուցիչը այսօր դասի պլան պետք է գրի ամիսներ հետո պարապվելիք դասի համար։ Դասը կենդանի ստեղծագործական պրոցես է, նույնիսկ նախորդ օրը կազմած պլանը հաջորդ օրը փոխվում է, ուր մնաց ամիսներ առաջ գրածը։ ԵՎ այսպես վրդովված, համակարգչից ներվայնացած, ուժասպառ եղած ուսուցիչը մտնում է դասարան, ի՞նչ պետք է լինի նրա պարապած դասը, դասի որակը մղվում է հետին պլան, ուսուցիչների մի մասը դասի ժամանակ դասը թողած զբաղվում է էլեկտրոնային մատյանի գրանցմամբ, քանի որ չի հասցնում, իսկ գրանցումը առաջնային է, բովանդակությունը` հեչ։      

Խոսքս ուղղում եմ ԿԶՆԱԿ֊ի մեր հարգարժան աշխատողներին։

Դիցուք ուսուցիչը Ձեր կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան լրացրել է Էլմատյանը, դա նշանակու՞մ է, որ նա որակյալ դաս է պարապում(իհարկե` ոչ)։                 Ուսուցիչը էլմատյանը ուղղակի սևացրել է ինչ որ բան գրելու համար(քանի որ պահանջվում է), դա նշանակու՞մ է, որ նա վատ  դաս է պարապում։(իհարկե ոչ)։ Կառավարությունը ահռելի գումարներ է հատկացնում կրթության բարեփոխմանը, ինչու՞ ենք ձևականությունների հետևից ընկնում` բովանդակությունը թողնելով մի կողմ։ Օրեցօր ավելանում են ուսուցչին ներկայացվող ձևական  պահանջները, վերահսկողության ձևերը, տեղից ելնողը (կյանքում դասարան մտել է, չի մտել) դարձել է ուսուցչին սովորեցնող։

Ինչու՞ պետք է լավ ուսուցիչը մնա դպրոցում, համեմատություն անցկացնենք կրկնուսույցի հետ։ Ո՞վ է վերահսկում կրկնուսույցի աշխատանքը, ով է նրանից պլան պահանջում, մատյանի գրանցում պահանջում` ոչ ոք, բայց ինչպե՞ս է, որ ծնողը նրան ավելի շատ է վստահում, քան դպրոցին, նրա արդյունքը ավելի բարձր է, քան դպրոցինը (չնայած դպրոցի արդյունք ընդհանրապես չկա, քանի որ չկա մի երեխա, որ առանց կրկնուսույցի ԲՈՒՀ ընդունվի` սկսած Ձեր երեխաներից, կրթության հարգելի չինովնիկներ)։

Փառք տանք աստծուն, որ դեռևս դպրոցում կան շատ թե քիչ որակյալ ուսուցիչներ(ես ինձ համարում եմ դրանցից մեկը, 45 տարի դասավանդում եմ մաթեմատիկա, որից 30 տարի տնօրենի աշխատանքին զուգահեռ, կամավոր ատեստավորված բարձր կարգի ուսուցիչ եմ (շնորհակալ եմ կառավարությանը), ի՞նչ է, այնքան պետք է զզվացնե՞նք, որ նրանք էլ թողնեն դպրոցը։  

Հռետորական հարցեր են առաջ գալիս.  Ինչպե՞ս է, որ

1.շրջանավարտների շատ չնչին տոկոսն է մանկավարժական ԲՈՒՀ դիմում։                                        2.Դպրոցներում տնօրենի, ուսուցչի հարյուրավոր թափուր տեղեր կան։                                                       
3.Ծնողը սկսած առաջին դասարանից դպրոցին չի վստահում, երեխային ուղարկում է կրկնուսույցի մոտ։    

Սրանք ամենակարևոր հարցերն են, որ պետք է մտահոգեն կրթության քաղաքականությունը մշակողներին, կրթության կառավարիչներին, իսկ մենք անում ենք եղած ուսուցիչներին էլ հիասթափեցնող քայլեր։ Առաջարկում եմ ԿԶՆԱԿ֊ին վերը նշված պահանջների կատարումը դարձնել կամավոր, իսկ ովքեր չեն ցանկանում` թողեք աշխատեն հին կարգով։                        Իհարկե, հանրակրթության բնագավառում խնդիրները շատ են և դրանցից շատերն էլ նոր չեն, բայց բարեփոխումները պահանջում են տևական, զգայուն, քրտնաջան աշխատանք։ Ասելիքը շատ է, չէի ուզում խոսել, բայց խիղճս տանջում է, գուցե սրանով ինչ որ ձևով օգտակար լինեմ ուսուցչական խավին, մեր պետականության կայացմանը։

Եւ վերջում առաջարկություններ ՀՀ կառավարությանը.                          

1.Պահանջել, որ դպրոցի տնօրենները, փոխտնօրենները պարտադիր դաս պարապեն` թեկուզ շաբաթը 1֊5 ժամ։               
2. Պահանջել, որ ԿԶՆԱԿ֊ի աշխատողները, ԿԳՄՍՆ հանրակրթության հարցերով զբաղվող մարդիկ շաբաթը գոնե մեկ ժամ դաս  պարապեն դպրոցում։                                           
3.Դասագրքերի մրցույթ անցկացնելիս պարտադիր պայման դնել, որ դասագրքի հեղինակը պարտավոր է գոնե մեկ տարի որևէ դպրոցում աշխատել իր դասագրքով, իսկ նախարարությունը` ամփոփել վերջնարդյունքները։ Դրական եզրակացության դեպքում նոր երաշխավորել այն դպրոցներում գործածելու համար։                                               

Իմ կարծիքով, դասարան չմտնող մարդը բարոյական իրավունք չունի ուսուցչին խորհուրդներ տալու, ուր մնաց սովորեցնելու։

Խնդրում եմ տարածել, սրտի ցավով եմ գրել, անկեղծ ուզում եմ օգնել մեր համակարգին։        Հեղինակ` Լյովա Բարոյան, Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի մաթեմատիկայի կենսաթոշակառու ուսուցիչ։          

Հարգելի հետևորդներ, որոշ մեկնաբանություններում տեսնում եմ, որ փորձում են նյութը վերածել քաղաքական ենթատեքստի` իզուր, հարցերը, խնդիրները միայն մասնագիտական դաշտում են։

Նորից եմ կրկնում, մեծամասշտաբ բարեփոխումները տևական ժամանակ են պահանջում և հաճախ ցավոտ են լինում, նպատակս է հնարավորինս նպաստել անցնցում բարեփոխումների իրականացմանը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}