Կառավարությունը հերթական 4.6 մլրդ դրամը հատկացրեց 97,7 կմ ճանապարհահատվածների միջին նորոգման համար
«Նախագծով նախատեսվում է ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից 4 մլրդ 618 մլն դրամ հատկացնել ճանապարհների միջին նորոգման ծրագրի իրականացման համար»,- կառավարության նիստում ասաց Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով բյուջեից գումար հատկացնելու նախագիծը:
Նրա խոսքով՝ փաթեթում ընդգրկված է 11 ճանապարհահատված, որոնց ընդհանուր երկարությունը 97,7 կիլոմետր է:
«Հանրապետության տարբեր մարզերի տարբեր ճանապարհներ են, որոնք այս պահին այնպիսի վիճակում են, որ հնարավորություն ունենք, ավելի քիչ գումար ծախսելով, միջին նորոգման ենթարկել և երկարացնել ճանապարհի կյանքը: Մեր 500 կմ նախանշված ծրագրի մեջ, որպես կանոն, 100-ից 150 կիլոմետրն իրականացնում ենք միջին նորոգում: Այս տարի նախատեսված է մոտավորապես 120 կմ իրականացնել. սա մոտ 100 կիլոմետրի նախագիծն է»,-ասաց Սանոսյանը:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչքանո՞վ է իրատեսական, որ այս տարի աշխատանքները կհասնեն ավարտին, արդյոք դրանք մեկ ամսվա ընթացքում կատարվող աշխատանքներ են:
Սանոսյանը պարզաբանեց, թե հիմնանորոգման աշխատանքներն ավելի երկարատև են, մրցույթները հայտարարվում են հոկտեմբերից դեկտեմբեր, իսկ աշխատանքներն սկսվում են տարվա սկզբին:
«Սրանք ավելի կարճ աշխատանքներ են, մենք հիմնականում օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին ենք իրականացնում: Օգոստոսին մրցույթներն ենք անում, ընտրում ենք շինարարներին, որոնք արագ հեռացնում են վերին շերտը, հեռացնում են 5 սմ, հարթեցման որոշ աշխատանք են անում և նոր շերտ են դնում: Հիմնականում հեշտ է լինում, խնդիր չի լինում: Ամեն տարի այս գրաֆիկով ենք անում»,- ասաց նախարարը:
Փաշինյանը թվարկեց բոլոր այն ճանապարհահատվածները, որոնք նախատեսվում է միջին նորոգման ենթարկել։
Վերջինս նաև հայտարարեց, որ նորակառույց ճանապարհների գոգովորման պատճառւ անորակ բիտումն է։ Սանոսյանն էլ ասաց, թե անորակ բիտումն այլ խնդիրենր է առաջացնում, օրինակ՝ ճաքեր, ասֆալտի շերտերի՝ միմյանցից առանձնանալը, որի դեպքերը կան և ներկայում այդ պատճառով քանդել են տալիս նոր ասֆալտապատված փողոցները։
Փոխվարչապետ Տիգրան խաչատրյանն էլ հակադարձեց, որ ճանապարհների գոգավորությունները ծանր մեքենաների երթևեկության հետևանք են և պետք է դրանց կշռման մեջանիզմները բարելավել։ Էկոնոմիկայի Նախարար Գևորգ պապոյանն էլ հայտարարեց, թե ներկրվող բիտումը անցնում է որակի ստուգում, նոր է բաց թողնվում ներքին շուկա։
Հարակից հրապարակումներ`
- Ավելի լավ է այսպիսի ռիսկ առաջացնենք, քան ռիսկ, որ մարդիկ զոհվեն, որը ոչ ոք չի կարող կոմպենսացնել. Փաշինյան
- «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներում խնդիրներ կան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա