Մամիկոն Ասլանյան. Վանաձորում տեղի է ունեցել հակասահմանադրական պրոցես, որը մինչև հիմա շարունակվում է
Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որ տևական ժամանակ եղել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանի խցակիցը Վարդաշեն ՔԿՀ-ում, այսօր եկել էր դիմավորելու նրան։
«Նարեկը սուր միտք ունի, առույգ, կայտառ ոգի, մտավոր էներգիա։ Նրանխոսելու համար չպետք է կալանավորեին, նրան պետք է թողնեին զբաղվեր իր աշխատանքով, գործունեությամբ։ Ապագան ինքը կորոշի՝ ինչպես շարունակել»,-ասաց Ասլանյանը, որ վերջերս է դուրս եկել բանտից։
Անդրադառնալով իր անելիքներին՝ Ասլանյանն ասաց, դատական պրոցեսների մեջ է, ավագանու հետ կապված մեծ խնդիր կա։
«Փաստորեն Վանաձորում տեղի է ունեցել հակասահմանադրական պրոցես, որը մինչև հիմա շարունակվում է։ Հանրապետության երրորդ քաղաքը չունի ընտրություների արդյունքում ձևավորված ավագանի»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան