Հայաստանի ղեկավարությունն անում է հնարավորը, որպեսզի գերիները երբևէ, գոնե քանի դեռ իրենք իշխանության են, չվերադառնան. Մետաքսե Հակոբյան
«Հայաստանի ղեկավարությունը որևէ քայլ չի անում գերիներին վերադարձնելու համար, անում է հակառակ քայլը, որպեսզի գերիները երբևէ, գոնե մինչ այն պահը, քանի դեռ իրենք են իշխանության, որևէ հնարավորություն չունենան վերադառնալու»,-Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» այցի ժամանակ լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ Բաքվի բանտերում բացի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցչից նաև այլ հայ գերիներ, պանդանդներ կան. «Ստացվում է այնպես, որպեսզի այն ութը չվերադառնան, մնացածի հարցով էլ այլևս չեն զբաղվում։ Այդ հարցն իրենց օրակարգում չկա»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն Արցախի նախկին պետնախարար, այժմ գերության մետ գտնվող Ռուբեն Վարդանյանի մասին, թե «ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց, կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան ուղարկեց, այդ իմաստով, գործուղեց ՀՀ, ո՞վ նրան գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով», Մ. Հակոբյանն ասաց. «Փաշինյանի այդ խոսքը Ռուբեն Վարդանյանի մասին խորը ատելության ցուցադրություն էր անձի նկատմամբ, նաև ղեկավարի ոչ կոմպետենտ լինելու մասին էր. ի՞նչ է նշանակում ղեկավարն առ այսօր չգիտի, թե ինչի համար էր այդ մարդն այստեղ։
Առաջին անգամ չէր, որ ուղերձ էր հղում Բավքին, միջազգային հանրությանը, որ Հայաստանը բացարձակ շահագրգռված չէ, նպատակ չունի, չի էլ ուզում, որպեսզի այդ մարդիկ վերադառնան այնտեղից»։
Նա նշեց, որ այսօր տարբեր կառույցներ կան, որոնք տարբեր հարթակներում բարձրացում են գերիների վերադարձի հարցը։
«Ստանում ենք արձագանքներ, որ իրավունքի առումով անօրեն է այն, ինչ տեղի է ունենում, սակայն եթե իշխանությունները որևէ քայլ չեն անում, այդ հարցի լուծումը շատ մուշոտ է»,- ասաց Մ.Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը չի բռնազավթվել, այլ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն. Դավիթ Գալստյան
- Գագիկ Բաղունց. Ես այսօրվա արտաքին քաղաքականությունը նմանեցնում եմ «Шведски синдром»-ին
- Սամվել Շահրամանյան. Մեծ ցավով եմ լսում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին
- ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան
- Խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից օգտվելու են Վրաստանը, Թուրքիան ու Իրանը. Փաշինյան
- Հայաստանի պետական օղակները մենակ են թողել գերիների, անհետ կորածների ընտանիքներին. ակցիա՝ գերիներին ազատելու պահանջով
- Գարեգին Երկրորդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Բաքվում պահվող գերիների, Արցախի ժառանգության ոչնչացման ու յուրացման խնդիրները
- Գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Սիմոնյան
- Անգամ հարազատների հետ զանգերի ընթացքում գերիները հաղորդում են շատ ընդհանուր տեղեկություն. Թագուհի Թովմասյան
- Վստահ եմ՝ արդարությունը կհաղթի և Բակո Սահակյանը, Արցախի ռազմական և պետական գործիչները, բոլոր գերիները կվերադառնան տուն. Վանեցյան
- ՀԲԸՄ նախագահը Բաքվում պահվող հայ գերիների հարցով դիմել է Բլինքենին
- Սաղաթելյան. ՀՀ-ն ներկայացնող որևէ պատվիրակություն չպետք է մասնակցի COP29-ին, իսկ մասնակցելու դեպքում բարձրաձայնի Արցախում էթնիկ զտման, ռազմագերիների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան