Սnւտ են ասում այն գործիչները, թե հնարավոր էր մնալ Արցախում և ապրել. Մետաքսե Հակոբյան
«Սուտ են ասում և այստեղի գործիչները, և արցախցի այն գործիչները, որոնք նման բան են ասում»,- Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» այցի ժամանակ լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավորություն կա՞ր ոչ թե Արցախից դուրս գալ, ինչպես շատ գործիչներ են նշում, ընդ որում նաև Արցախից, այլ բանակցել, ապրել Արցախում։
Նա ընդգծեց. «Արցախում ցեղասպանություն էր տեղի ունենում։ Սեպտեմբերի 19-ին իրականում ցեղասպանություն էր ու դա պլանավորած ցեղասպանություն էր։
Իսկ ո՞վ է ասում, որ բանակցություններ չէին վարում։ Բա, իրենց կարծիքով, ինչո՞վ էր զբաղված Արցախի նախագահը։ Պատերազմը սկսվելու պահից անդադար բանակցային գործընթաց է եղել։ Ադրբեջանական կողմը որևէ պայման չէր ընդունում, միայն պահանջներ էր դնում։
Իր պահանջի չկատարման դեպքում ինքը ցեղասպանություն էր իրականացնելու բոլորի նկատմամբ։ Եթե կային գիտակ մարդիկ, որոնք այսօր տարբերակներ են ասում, ո՞ւր էին այն ժամանակ»։
Մ. Հակոբյանը վստահ է, երբ Բաքվի բանտերից վերադառնան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, շատ հարցեր կստանան պատասխաններ. «Ի վերջո իրենք խոսելու են, իսկ մնացածը մանիպուլյացիա է, քաղաքական շահ է հետապնդում, մարդիկ արդեն քարոզարշավ են սկսել»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ղեկավարությունն անում է հնարավորը, որպեսզի գերիները երբևէ, գոնե քանի դեռ իրենք իշխանության են, չվերադառնան. Մետաքսե Հակոբյան
- Արցախը չի բռնազավթվել, այլ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն. Դավիթ Գալստյան
- Սամվել Շահրամանյան. Մեծ ցավով եմ լսում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին
- Արցախում կորուստների և հասցված վնասների փոխհատուցման համար դրանք պետք է չափելի, հաշվելի ձևով հիմնավորվեն. Սիրանուշ Սահակյան
- Երկու հազարամյակի ընթացքում առաջին անգամ Արցախում հայ չի մնացել. «Հիշատակի և հույսի» երեկո՝ Բրյուսելում
- Արցախը լուծարված չէ. Մետաքսե Հակոբյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին
- Անիմաստ է խոսել Արցախի լուծարման փաստաթղթի՝ իրավական ուժ ունենալու մասին. Սամվել Շահրամանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան