«Նոա» - «Մլադա Բոլեսլավ» խաղի տոմսերն արդեն վաճառքում են
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում Երևանի «Նոան» հոկտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ։
Ակումբից հայտնում են, խաղի տոմսերն արդեն վաճառքում են և հասանելի են tickets.noahfc.am կայքում։
ՖԱ-ից նշում են՝ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ դուրս եկավ սահմանելով մի շարք ռեկորդներ։ Երևանյան թիմը եվրոպական 50 թիմերից միակն էր, որը պայքարը սկսելով որակավորման առաջին փուլից՝ հաղթահարեց 4 փուլ։ «Նոան» նաև ընթացիկ մրցաշրջանի որակավորման փուլերի ամենախոշոր հաշվով հաղթանակը տարավ՝ 7։0 հաշվով հաղթելով Մալթայի «Սլիմա Ուոնդերերսին»։
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում «Նոան» առաջին խաղը կանցկացնի Երևանում՝ հոկտեմբերի 3-ին մրցելով չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ: Հոկտեմբերի 24-ին երևանյան թիմը կհյուրընկալվի ավստրիական «Ռապիդին», իսկ նոյեմբերի 7-ին` Լոնդոնի «Չելսիին»: Նոյեմբերի 4-ին «Նոան» կընդունի Ռեյկյավիկի «Վիկինգուրին», դեկտեմբերի 12-ին՝ Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին, իսկ Լիգայի փուլի վերջին խաղում դեկտեմբերի 19-ին կհյուրընկալվի սերբական «Բաչկա Տապոլային»:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին