Ռուբեն Մելիքյան. Ինձ թվում է՝ մենք այլ Մալյան ենք տեսնելու
«Ճիշտ է՝ Նարեկ Մալյանը ոչ թե ազատազրկվածի, այլ կալանավորվածի կարգավիճակով է, բայց շատ հազվադեպ բան է տեղի ունեցել։ Անձը մեկ տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել առաջին ատյանի դատարանի կողմից, սակայն դատական ակտն ուժի մեջ չի մտել։ Նման վիճակ շատ հազվադեպ է պատահում»,-«Վարդաշեն» ՔԿՀ բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, Նարեկ Մալյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա տեղեկացրեց, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, որոշումը դեռ չեն ստացել, բայց դիմելու են նաև Վճռաբեկ դատարան։
«Սա քաղաքական գործ է, և վճռաբեկ դատարանի վարքագիծը կանխատեսելի է։ Փաստն այն է, հարցն այլ ատյաններ տեղափոխելու համար պետք է սպառել ներպետական բոլոր միջոցները»,-ասաց նա։
Գրեթե մեկ տարվա ազատազրկման ընթացքում Մալյանին փաստաբաններն այցելել են 72 անգամ։
«Գիտե՞ք, աանազատության մեջ գտնվող մարդկանց համար սա փոփոխությունների շրջան է։ Ինձ թվում է՝ մենք այլ Մալյան ենք տեսնելու»,-ասաց Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մալյան. Լուրջ իրադարձություններ են սպասվում մեր տարածաշրջանում, այս իշխանությանը հեռացնելու ռեալ դուռ է բացվելու մեկ ամսվա ընթացքում
- Մալյան. Սիրունացել եմ, գիրքս եմ ավարտել, հետաքրքիր բաներ դեռ կլինեն
- Մամիկոն Ասլանյան. Վանաձորում տեղի է ունեցել հակասահմանադրական պրոցես, որը մինչև հիմա շարունակվում է
- Նարեկ Մալյանն ազատության մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան