Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի․Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) և ԲՐԻԿՍ-ի վերաբերյալ հարցերին։
Նա մասնավորապես նշել է. «ԵՄ-ի հետ մեր տնտեսական ինտեգրացիան եթե պսակվեր անդամակցությամբ, այժմ այն Մաքսային միության մակարդակում է, կամ պսակվեր դրանից բարձր անդամակցությամբ, միգուցե մենք մի շարք հարցերում նման փնտրտուքի մեջ չլինեինք»։
Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան փորձում է շարունակել հարաբերությունները ԵՄ-ի հետ ու հավելել է, որ Անկարայի ու Բրյուսելի միջև բանակցությունները ժամանակի ընթացքում փակուղի են մտել։
Անդրադառնալով ԲՐԻԿՍ-ին՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է. «Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի»
Միջանկյալ նշենք, որ ԲՐԻԿՍ-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) 9 երկրի միջազգային տնտեսական միություն է, որը հիմնվել է 2006-ին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էին, որ Թուրքիան ցանկանում է դառնալ BRICS-ի անդամ։
Ֆիդանը նաև ընդգծել է, որ Թուքրիան ձգտում է գլոբալ գործընկերություն հաստատել ոչ միայն ԲՐԻԿՍ-ի, այլ նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցացիայի (ASEAN) հետ և մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում հատկապես վերջինի հանդեպ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան