Դատախազություն. Դատախազ Տիգրան Ենոքյանը երբևէ ներգրավված չի եղել Սերժ Սարգսյանի և այլոց վերաբերյալ քրեական վարույթով
Գլխավոր դատախազությունը հերքում է «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակում, ըստ որի՝ ««Սերժ Սարգսյանի և այլոց» դեմ հարուցված դատական գործը քննող դատավոր Վահե Միսակյանից, պատժամիջոցների է արժանացել նաև մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը»։
Դատախազությունից հայտնում են. ««Ժողովուրդ» օրաթերթում այսօր հրապարակված և «Մամուլի տեսություն» խորագրով լրատվական կայքերում տարածված «Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաև պետական մեղադրողը» վերտառությամբ հրապակման մեջ տեղ գտած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Դատախազ Տիգրան Ենոքյանը երբևէ ներգրավված չի եղել Սերժ Սարգսյանի և այլոց վերաբերյալ քրեական վարույթով և դատարանում այս գործով հանդես չի եկել որպես մեղադրող դատախազ:
Հետևապես, «Ժողովուրդ» օրաթերթի պնդումը, թե «պատժամիջոցների է արժանացել նաև մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը...», սխալ է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան