Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Մոնղոլիային
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաղթեց Մոնղոլիայի թիմին։
Լիլիթ Մկրտչյանը (2366) սպիտակներով հաղթեց Տուրմունխ Մունխզուլին (2256), Էլինա Դանիելյանը (2393) սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Դավաադեմբերել Նոմին-Էրդենեին (2319)։ Աննա Սարգսյանը (2364) սևերով ուժեղ էր Էրդենեբայար Խուսլենից (2229)։
Մարիամ Մկրտչյանը (2328) սևերով ոչ ոքի խաղաց Բատկույագ Մունգունտուլի (2346) հետ։
Հայաստանի հավաքականն ունի 13 միավոր։
Հարակից հրապարակումներ`
- Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին
- Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը ոչ ոքի խաղաց ամերիկացիների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան