«Հրապարակում նստողին պետք է հարցնել». Արդյո՞ք հայերը մի օր կվերադառնան Արցախ
Երկու հազարամյակի ընթացքում առաջին անգամ Արցախում՝ հայկական հողում, հայ չի ապրում։ Մեկ տարի առաջ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին, մեկօրյա արյունալի պատերազմից հետո, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով 150 հազար արցախցիներ բռնեցին գաղթի ճանապարհը դեպի Հայաստան։
Այսօր նրանց ցանկությունն է վերադառնալ իրենց Արցախ, վերադառնալ իրենց տներ։
Շատերը այդ ցանկությունն իրատեսական են համարում, շատերն էլ արդեն հույսները կտրած փորձում են Հայաստանում կամ այլ երկրում շարունակել իրենց կյանքը, թեև, վերադարձի հույսի գոնե մի փոքր նշույլ ունենալով։
Panorama.am-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, արդյ՞ոք հնարավոր համարում են հայերի վերադարձ Արցախ, արդյո՞ք մեկ օր Արցախը կրկին կլինի հայկական։
Բոլորի ցանկությունը մեկն է՝ Արցախը կրկին լինի հայկական, սակայն ոչ բոլորն են այն համոզման, որ դա հնարավոր է իրականություն դարձնել։
«Անպայման։ Այն հայկական է, ոչ ոք չի կարող դա դրժել։ Անպայման պետք է հետ վերադառնանք»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Մեր հարցման մասնակից քաղաքացիներն այն կարծիքին են, որ այս հարցում գործ ունի անելու և միջազգային հանրությունը, և մեր պետությունը։ Կարծում են, որ թշնամուց Արցախը հետ բերել հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանը լավ զինվի ու լավ պատրաստվի։
«Հրապարակում նստողին պետք է հարցնել»,- մեր հարցից զայրացած՝ ասաց քաղաքացին, միաժամանակ նշելով, որ պատասխանն իրենից լավ գիտենք։
«Մեր պատմությունը ցույց է տվել, որ ինչ տվել ենք, ոչ մի սանտիմետր հետ չենք վերցրել, նաև մեր պատմությունը ցույց է տվել, որ մեր վերադասը միշտ վաճառել է մեր հողերը»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին